Սյունեցիները թեժացրել էին Ֆեյսբուքը. կրքեր “Ժողովրդական երգիչ”-ում /վիդեո/
Երեկ “Շանթ” հեռուստաընկերության “Ժողովրդական երգիչ” նախագծի եթեր ժամանակ սյունեցիները թեժ պայքար էին սկսել: Նրանց կրքերին միացան նաեւ ոչ սյունեցիները: Հիշեցնենք, որ 16 հոգուց պայքարը շարունակում են 5 հոգի, որոնց մեջ է նաեւ ծննդով սյունեցի Վաչե Մանվելյանը: Ի դեպ, նա ամենակրտսեր մասնակիցն է՝ ընդամենը 16 տարեկան:
Ֆեյսբուքի օգտատերերի ոմանց սրտով չէին ժյուրիի մեկնաբանությունները: Գորիսի պետհամալսարանի դասախոս Մհեր Քումունցը գրել է.“Լսեցի “Ժողովրդական երգիչ”-ը, եւ ցավալիորեն մի բան զգացի. մշակույթի մեր “ժյուռի”-հեղինակները միջակությունից չեն բարձրանում.- ինչու եմ սա ասում. եթե Վաչեն էլ լավ չի երգում, ապա այնտեղ կան մարդիկ, որոնք նույնպես չեն փայլում, համենայն դեպս Վաչեից լավ չեն, ավելին` իրենց կորցնում են, կեղծ ձայնում…..ձայնի փոխարեն արտիստիզմն են մեծացնում ու նման շատ բաներ: Եվ այդ ամենով հանդերձ` ծածկում են մյուսների ապիկարությունը, նեղացնում են մեր Վաչեին……………….Վերջ…….ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՎԱՉԵԻՆ…………ՇԱՏ ԷԼ ԼԱՎ Է ԵՐԳՈՒՄ. Արսեն Գրիգորյանից հաստա´տ լավ է երգում……..”:
Մի այլ օգտատերի Հասմիկ Թովմասյանի “ջիգյարն էր կտրում” Վաչեն: “Ասած քավորս, ՋԻԳՅԱՐԱ ԿՏՈՐՈՒՄ,,,, ԹԻՔՅԱ ԹԻՔՅԱՅԱ ԱՆՈՒՄ….”,-գրել է Հասմիկը: Վերջինս նաեւ իր գոհունակությունն է արտահայտել ժյուրիի անդամ Աննա Մայիլյանի դիտարկումներից: “ Աննա Մայիլյանըըըըը,,,,,,Սյունիքը սիրում է Աննայինննննն”,-եզրափակել է օգտատերը:
Մեկ ուրիշ օգտատեր Аветис Петикович Дизайн Аветстайл-ը նկատել է, որ ժյուրի անդամ Լեյլա Սարիբեկյանը միայն ապարանցիներին է սիրում:
“Դե Լեյլա Սարիբեկյանը պաշտպանում է ապարանցիներին: Հա, դե հնարավոր ա, լավ են երգում, բայց մենք էլ ենք հասկանում ու պետք չի տարբերակում մտցնել: Եթե իրենց հայրենակիցն է գովում են, եթե չէ՝ կամ չոր է, կամ թաց է, կամ չի թափվում ոչինչ Լեյլայի վրա:
Մնացել են 5 հոգի “Ժողովրդական երգիչ”-ում: Այսօր կմնան 4-ը: Կապ չունի կմնա մեր Վաչեն թե չէ, միայն ժյուրիին մի բան եմ խնդրում՝ ԿՈՂՄՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ մի արեք, բոլորը մեր երգիչներն են, բոլորին էլ դուխ տվեք”,-գրել է օգտատերը:
Ի դեպ, Аветис Петикович Дизайн Аветстайл-ը նշել է նաեւ, որ ինքը Սյունիքի հետ կապ չունի, ուղղակի Վաչեն լավ է երգում եւ չէր կարող չմիանալ քննարկումներին: