18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՕԵԿ առաջնորդն արժեք չունի. Տիգրան Կարապետյան

“Ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, ՕԵԿ  նախագահ Արթուր Բաղդասարյանը արժեք չունի՝ “զրոյական է”: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

“Մտնում է կոալիցիա, դուրս է գալիս կոալիցիայից: Քառյակ, եռյակ, ընդդիմություն, իշխանություն… քաղաքական ուժերը կարծես թե շանտաժ են անում միմյանց` ասելով, որ ընդդիմություն են մտնում, հետ գնում իշխանություն: Հայաստանում ընդդիմություն չկա, միակ ընդդիմությունը մենք ենք` ժողովրդական ընդդիմություն ենք”,- ասաց Տ. Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, ժողովուրդը սպասելիք չպիտի ունենա ոչ քառյակից, ոչ էլ եռյակից: Քաղաքացիական հասարակության ձեւավորումը նույնպես բան չի փոխի:

“Բայց ի՞նչ պետք է փոխի, եթե տարիներ առաջ բողոքող զանգվածը 300-500.000 էր եւ ոչինչ չփոխվեց”,- ասաց Կարապետյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ