08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2014

Ի՞նչպիսի կառավարման համակարգ է ընտրելու Հայաստանը /վիդեո/

      ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր խորհրդակցությանն էր հրավիրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին: Խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, , Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:      Գագիկ Հարությունյանը ասաց, որ բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է […]

Եվս մեկ զոհ

“Ադրբեջանական բանակը կորցրեց ևս մեկ զինծառայող” , -հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Սահմանին տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուսհաթ օղլու Բազիրլին  զենքի հետ անվտանգության կանոնների խախտման արդյունքում իրեն հասցրել է հրազենային վիրավորում,  ինչի հետևանքով հոսպիտալի ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ,  հետաքննությունը շարունակվում է: 

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը”. պահանջում են վերադարձնել գազի գումարները

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը” կարգախոսով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: Չնայած էներգետիկայի նախարարի պաշտոնակատարին հանդիպել նրանց չհաջողվեց, բայց նրանք վճռական են տրամադրված: Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը Վրաստանում եւ Հայաստանում միաժամանակ գազի վրա սուրճ եփելով փորձարկել էր գազի կալորիականությունը եւ բազմիցս հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազը ավելի […]

Ցրտահարությունից տուժած գյուղացիներին կօգնեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և […]

Պահումներ պետք է կատարվեն

Կառավարության նիստից հետո Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատարն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ ապրիլի 2-ից հետո տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում: ՛՛ՍԴ որոշումները մեկնաբանելիս անհրաժետ է միմիայն առաջնորդվել Սահմանադրությամբ ու այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով՛՛,-նշեց նա` հավելելով, որ ութ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական, իսկ յոթ դրույթներ` սահմանադրական:  ՛՛Մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակելու է գործել օրենքի հինգերորդ հոդվածը, […]

Հայաստանի հավաքականը 8 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերն ու այժմ զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը։ Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով: Եվրո-2016-ում Հայաստանի մրցակից Պորտուգալիան զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը, Դանիա՝ 23-րդ, Սերբիա՝ 30-րդ, իսկ Ալբանիա՝ 70-րդ: Թուրքիայի ընտրանին 39-րդն է, Վրաստանը` 103-րդը, Ադրբեջանը` 85-րդը: Ամբողջական ցուցակն այստեղ:

Սոցապ նախարարը կշարունակի՞ պաշտոնավարել

՛՛Ես կարծում եմ՝ արդեն մեկնաբանություններ հնչել են: Դա պարոն վարչապետի անձնական որոշումն է եղել՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:  Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության կտրուկ վերաբերմունքը նրան ստիպեց […]

Մոսկվայում հայ երիտասարդին ազատազրկման են դատապարտել

Մոսկվայում դատարանի որոշմամբ Մերձմոսկվայի բնակիչ, ազգությամբ հայ Սարգիս Խաչատրյանը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հարկ է նշել, որ դատարանն ապացուցված է համարել, որ 30-ամյա տղամարդը խուլիգանություն է կատարել` հարսանեկան շարասյունից կրակոցներ արձակելով: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին, Մոսկվայում, երբ հարսանեկան մեքենաների շարասյունից դեպի օդ կրակոցներ էին հնչել: Ավելի ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի