15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը”. պահանջում են վերադարձնել գազի գումարները

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը” կարգախոսով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: Չնայած էներգետիկայի նախարարի պաշտոնակատարին հանդիպել նրանց չհաջողվեց, բայց նրանք վճռական են տրամադրված:

Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը Վրաստանում եւ Հայաստանում միաժամանակ գազի վրա սուրճ եփելով փորձարկել էր գազի կալորիականությունը եւ բազմիցս հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազը ավելի անորակ է, քան Վրաստանին մատակարարվողը պատրաստ է պահանջել ձմռան ամիսներին քաղաքացիներից  “գողացված” գումարները:

Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ  եթե տաս հազար դրամի գազ ենք վառում, ապա երեք հազար դրամը գազամատակարար ընկերությունը “խաբում” է: 

Քաղաքացիներն էլ տեսնելով Վահան Մարտիրոսյանի փորձարկման արդյունքները, ըստ որի Վրաստանում սուրճը ավելի շուտ է եփում, քան Հայաստանում եկել էին պահանջելու իրենց գումարները:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ