30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչպիսի կառավարման համակարգ է ընտրելու Հայաստանը /վիդեո/

      ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր խորհրդակցությանն էր հրավիրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին: Խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, , Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

     Գագիկ Հարությունյանը ասաց, որ բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Հանրապետության նախագահին: Նրա խոսքով, հանձնաժողովը փորձել է համակողմանի քննարկել հարցը, խնդիրները եւ հետո ամփոփել: Հանձնաժողովը 18 նիստ է հրավիրել:

    ՍԴ նախագահի խոսքով, առանցքային շատ հարցեր են քննարկվել, այդ թվում նաեւ կառավարման համակարգի մասին: “Այստեղ կարծիքները կիսվեցին եւ ամբողջական տեսքի չբերվեց, մեծամասնությունը խորհրդանական կառավարման կողմնակից էր: Բայց սա դեռ կքննարկվի, պիտի ներկայացվի հանրային քննարկման: Մի բան պարզ է, որ կառավարման համակարգը բարեփոխվի”,-ասաց Գագիկ Հարությունյանը:

   Հայեցակարգը պետք է ավարտական տեսքով ներկայացվեր ապրիլի 20-ին, սակայն հանձնաժողովը չի հասցնում եւ ՀՀ նախագահին խնդրեցին, որպեզի ժամկետը երկարացնի մինչեւ հուլիսի 1-ը:

      Հանրային քննարկման ձեւաչափը կներակայցվի առաջիկայում: Դրանք կլինեն հեռուսաբանավեճերի, քննարկումներ-բանավեճերի ձեւով:

   Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններն իրականացնելու ժամկետներին, ապա Գագիկ Հարությունյանի, հանրաքվեն կարող է լինել 2015թ. վերջին կամ  2016թ. սկզբին: Ավելի ուշ նպատակահարմար չի, քանի որ 2017թ-ին կլինեն խորհրդարանկան, իսկ  2018 թ-ին նախագահական ընտրությունները:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ