08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2014

Մանրամասներ ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից. yerkir.am

Արդեն ավարտվել է վարչապետի թեկնացության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:   Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. ”Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպմանը ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկությունները իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և […]

Մեքենան հարվածել է մանկապարտեզի պատին. երեխա է մահացել /վիդեո/

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մեքենան մխրճվել է մանկապարտեզի պատի մեջ, ինչի արդյունքում 1 երեխա է մահացել: Կա եւս 15 վիրավոր, որոնցից 11-ը` երեխաներ, տեղեկացնում է NEWSru.com-ը: Վիրավոր երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, 5-ը` ծանր: Մանկապարտեզ, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, հաճախում են 6 շաբաթականից 12 տարեկան երեխաներ: Պարզվել է նաեւ, որ մեքենան կորցրել է […]

Պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարը

Պետականության կայունությունն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է լինելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ջանքերի համատեղումը հատկապես առաջիկա երկու տարիների ընթացքում: Եթե իրականություն դառնան Դաշնակցության ու ԲՀԿ-ի իշխանական կոալիցայի մաս կազմելու վերաբերյալ խոսակցությունները, ապա պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարն՝ երկրի համար ունենալիք իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Կենսական անհրաժեշտություն է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ […]

Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը

   Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երեւանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երեւանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս […]

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Սիրելի կողմնակիցներ, ընկերներ, բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի համար այս օրերին: Տեղեկացնում եմ, որ այսօր օրվա վերջում հիվանդանոցից դուրս եմ գրվելու՝ աստիճանաբար մտնելով աշխատանքային ռեժիմի մեջ: Յուրաքանչյուրիդ բարեմաղթանքը ապաքինման ճանապարհին ինձ ուժ էր տալիս: Կրկին անգամ շնորհակալություն բոլորիդ: Facebook-յան հանրագրում տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ազգային համաձայնության կառավարություն չի լինի.քաղաքագետ /վիդեո/

   Քաղաքագետ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, այա անգամ էլ հնարավոր չի լինի ստեղծել ազգային համաձայնության կառավարություն: “Դրա համար պիտի բոլոր կուսակցություններն իրենց ամբիցիաները դնեն մի կողմ, ու մինչեւ էդ կառավարությունը ստեղծեին, կարողանային մի հարցի շուրջ համախմբվեին”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:     Նման կառավարության նախատիպ էր Նախախորհրդարանը, սակայն ոչ ոք չցանկացավ համագործակցել:    Մանրամասները տեսանյութում:

Նշանակվել է պաշտոնակատար

   ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից “Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ռոման Բերեզովսկու ”Դինամոն” գլխավորեց Չերչեսովը

Ռուս մասնագետ Ստանիսլավ Չեչեսովը իր առաջին մարզւոմն է անցկացրել որպես Մոսկվայի ”Դինամոյի” գլխավոր մարզիչ: Մոսկովյան թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Չերչեսովը ներկայացվել է թիմին մարզումից առաջ: Նա 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Չերչեսովը պետք է գլխավորի Մոսկվայի ”Սպարտակը”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի