08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սոցապ նախարարը կշարունակի՞ պաշտոնավարել

՛՛Ես կարծում եմ՝ արդեն մեկնաբանություններ հնչել են: Դա պարոն վարչապետի անձնական որոշումն է եղել՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: 

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության կտրուկ վերաբերմունքը նրան ստիպեց հրաժարական տալ, Ասատրյանն արձագանքեց. ՛՛Ես նման տեղեկություն չունեմ՛՛:

Մեր հարցին, թե  ինքը կշարունակի պաշտոնավարել, պատասխանեց. ՛՛Իմ կարծիքը, կարծում եմ, այդքան հետաքրքիր չի: Եթե կլինի  անհրաժեշտություն աշխատանքները շարունակելու, կշարունակեմ աշխատանքս՛՛: 

Ինչ վերաբերում է ՛՛Դեմ եմ՛՛-ի հետ երկխոսության առաջարկին ու նախաձեռնության արձագանքներին, ապա նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ՍԴ-ի որոշումից հետո կա 1 կարևորագույն խնդիր՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը, և այդ առումով ձևավորվել է աշխատանքային խումբ: ՛՛Իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ, բավական ծավալուն է որոշումը, մասնավորապես իրավական դիրքորոշումները ՍԴ-ի կողմից արտահայտված, և բնականաբար մեզ համար առաջին խնդիրն է դուրս բերել բոլոր այն դիտարկումներն ու խնդիրները, որոնք մատնանշվել են, և օրենքի շրջանակներում տալ համապատսխան լուծեւմներ, քանի որ որպես իրավական պետություն՝ խնդիրները պետք է լուծումներ ունենան օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելով՛՛,-պարզաբանեց նա:

Ասատրյանը շեշտեց, որ եթե օրենսդրության փոփոխությունից հետո վճարումների գումարի չափի հետ կապված փոփոխություն կարիք լինի, վերահաշվարկ կլինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ