19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2014

Գրիշա Սիմոնյանի հայրը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Ինչպես հայտնել էինք, Չեչնիայի նախագահ եւ Թերեք ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը իր վրա էր վերցրել հայազգի ֆուտբոլիստ 19-ամյա Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը: Чемпионат.com-ի միջոցով Գրիշայի հայրը` Վարդան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել անտարբեր չմնացած բոլոր մարդկանց: Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրին, ով դժվարին պահին աջակցեց մեզ ինչպես նյութապես, այնպես էլ բարոյապես: Այս ամենին […]

Աղոթք Սահմանադրական դատարանում /վիդեո/

Սահմանադրական դատարանում, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցում էր բարձր դատարանի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին, դիմող կողմը՝ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյլանյանը աղոթում էին: Աղոթքը տեսանյութում:

Կառավարության հայտարարությունը` ՍԴ որոշման հետ կապված

Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու  ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա […]

Ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Բեռլինում է Արցախի ԱԺ նախագահը

Ի՞նչ դեր ունի Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասի զարգացման գործում եւ ի՞նչն է խանգարում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այս հարցերի շուրջ էին ապրիլի 1-ին բանավիճում Բեռլինի Եվրոպական Ակադեմիայում: Հատուկ բանախոսը ԼՂՀ Ազագյին Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: “Այս տարի մայիսին լրանում է Արցախի զինադադարի 20 ամյակը, սակայն, ցավոք, խնդիրը մնում է դեռեւս չլուծված“,- իր ելույթում նշեց Ղուլյանը` […]

Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ ապրիլի  2-ին` ժամը 14:00-ի դրությամբ, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների աշխատանքների շնորհիվ բացվեց Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:                                                         ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության   լրատվական  ծառայություն

7200 ահազանգ

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարներով քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները կարող են ուղղել յուրաքանչյուր աշխատանքայի օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն:   2014թ. առաջին եռամսյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 6405 հեռախոսազանգ, որից, մասնավորապես, 2370-ը՝ մարտ ամսվա ընթացքում: […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր` Հոլանդիայում

Հոլանդիայի Ալմելո քաղաքում, որտեղ շուրջ 6 հազար հայ է ապրում, 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել, որ պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 24-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է “Ջի Էմ Ջի մեդիա գրուպ” ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը:  Հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին էլ ասել է, […]

Ընդդիմության առաջին հաղթանա՞կը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել են, այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց “Պարտադիր կուտակային համակարգի” մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` կառավարությանն ու ԱԺ-ին մինչեւ սեպտեմբերի 30-ը  ժամանակ տալով` օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:   ՍԴ նիստին մասնակցող Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասաց, որ իր կարծիքով, քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի