19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդդիմության առաջին հաղթանա՞կը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել են, այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց “Պարտադիր կուտակային համակարգի” մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` կառավարությանն ու ԱԺ-ին մինչեւ սեպտեմբերի 30-ը  ժամանակ տալով` օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:  

ՍԴ նիստին մասնակցող Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասաց, որ իր կարծիքով, քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հրաժարական տա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատասխանող Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ ոչ թե օրենքն է հակասհամանդրական ճանաչվել, այլ որոշ դրույթներ: Նրա կարծիքով, իրավական դաշտը թերի, բայց շտկումներ արվելու են:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ՍԴ որոշումը համարեց առաջին հաղթանակը ապրիլի 28-ին սկսվող շուրջօրյա նստացույցից առաջ:

Հիշեցնենք, այդ օրը  ոչ իշխանական ուժերը անվստահություն են հայտնելու կառավարությանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ