08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2014

ՍԴ-ը որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել

”Բոլորս լսեցինք Սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել:Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:Վստահ եմ՝ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում […]

Մինչեւ ապրիլի 28-ը բացասական ջերմաստիճանի հավանականությունը պահպանվում է. օդերեւութաբան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ողջ ապրիլ ամիսը ռիսկային է ցրտահարությունների ու ձյան տեղումների տեսանկյունից հատկապես Արարատյան դաշտի համար: Նա ասել է, որ մինչև ապրիլի 28-ը բացասական ջերմաստիճանի հավանականությունը պահպանվում է: Իսկ ձյան տեսքով տեղումների վտանգը պահպանվում է մինչև ամսի 24-ը: Զարուհի Պետրոսյանը նշել […]

Ռուբիկ Հակոբյանը գոհ է բարձր դատարանից/վիդեո/

“Ժառանգություն” խմբակցության  ղեկավար  Ռուբիկ Հակոբյանը դրական է համարում Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը: Այսօր նա ուշադրությամբ հետևել է 64 էջից բաղկացած որոշման ընթերցմանը և արել է իր սեփական դիտարկումները: “Իհարկե լուրջ փաստաթուղթ է  և հարկավոր է շատ ուշադիր ընթերցել, բայց որ օրենքը հիմնականում հակասահմանադրական էր ՝ դա զգացվեց բարձր դատարանի նախագահի զեկույցից”,-լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբյանը: […]

Բադոյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության 1 տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Բելառուսական Football.by կայքը հայազգի հարձակվող Զավեն Բադոյանին ընդգրկել է Բելառուսի առաջնության առաջին տուրի խորհրդանշական հավաքականում: Բադոյանը հանդես է գալիս ”Գոմել” ակումբում: Հիշեցնենք, որ հարձակվողը ”Բելշինայի” դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

“Ամոթ, ամոթ…” նախարարը հեռացավ. Դ!եմ եմ-ը դեռ վերլուծելու է/վիդեո/

Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը կարդաց պարտադիր կուտակային կենսաթոշակին առնչվող դիմումի նկատմամբ բարձր դատարանի վճիռը: 64 էջից բաղկացած որոշումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց շուրջ մեկ և կես ժամ : Այդ ընթացքում “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամները, ինչպես նաև օրինագծից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ բջջային հեռախոսներով և համակարգիչներով հետևում էին ուղիղ հեռարձակվող նիստի ընթացքին: Օրենքի յուրաքանչյուր կետի հակասահմանադրական […]

”Այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետն ու նախարարները”

”Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ.Սարգսյանը, նախարարներ Ա.Սաստրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ.Սարգսյանը, Հ.Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա.Ջավադյանը և Ն.Երիցյանը”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Չիլիում հզոր երկրաշարժի արդյունքում 5 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել` 4 տղամարդ եւ մեկ կին: Եւս երեխ հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է НТВ-ն: Երկրաշարժը ցունամիի վտանգ է առաջացրել, եւ երեկվանից Չիլիում եւ Պերուում մարդկանց մասսայական տարհանում է իրականացվում: Երկրաշարժը առաջացրել է նաեւ մեկ այլ արտակարգ իրավիճակ: Չիլիի քաղաքներից մեկում երկրաշարժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի