“Ամոթ, ամոթ…” նախարարը հեռացավ. Դ!եմ եմ-ը դեռ վերլուծելու է/վիդեո/
Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը կարդաց պարտադիր կուտակային կենսաթոշակին առնչվող դիմումի նկատմամբ բարձր դատարանի վճիռը: 64 էջից բաղկացած որոշումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց շուրջ մեկ և կես ժամ : Այդ ընթացքում “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամները, ինչպես նաև օրինագծից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ բջջային հեռախոսներով և համակարգիչներով հետևում էին ուղիղ հեռարձակվող նիստի ընթացքին: Օրենքի յուրաքանչյուր կետի հակասահմանադրական ճանաչելը ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների մոտ:
Նիստի ավարտից անմիջապես հետո նրանք բղավեցին.”Ամոթ, ամոթ”:
“Ամոթ, Ամոթ” բացականչելով դիմավորեցին նաև ՍԴ-ից դուրս եկող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
“Դ!եմ եմ” նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը, սակայն նկատեց որ որոշումը կարելի է մասնակի հաղթանակ համարել, սակայն իրենք իրենց հաջորդ քայլերի մասին կտեղեկացնեն ապրիլի 14-ին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: