07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գրիշա Սիմոնյանի հայրը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Ինչպես հայտնել էինք, Չեչնիայի նախագահ եւ Թերեք ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը իր վրա էր վերցրել հայազգի ֆուտբոլիստ 19-ամյա Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը:

Чемпионат.com-ի միջոցով Գրիշայի հայրը` Վարդան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել անտարբեր չմնացած բոլոր մարդկանց:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրին, ով դժվարին պահին աջակցեց մեզ ինչպես նյութապես, այնպես էլ բարոյապես: Այս ամենին մենք հասանք բարի մարդկանց շնորհիվ, ովքեր արձագանքեցին մեր օգնության խնդրանքին: Շնորհակալություն իմ բարեկամներին, ովքեր չնայած հեռավորությանը` օգնում էին ամեն կերպ: Հատուկ շնորհակալություն լրագրող Եկատերինա Կիրիլչեւային, ով նախաձեռնեց այս ամենը:

Ոչ ոք չէր կարող մտածել, որ այնպիսի զբաղված մարդը, ինչպիսին Ռամզան Քադիրովն է, կարող էր մեզ նկատել: Շատ շնորհակալություն Ձեզ: Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպիսի ուրախություն պարգեւեց մեզ Ձեր որոշումը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ