08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին: Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, […]

“Հայաստանի հավաքականը արագ է եւ տեխնիկապես ուժեղ”. փորձագետ

SovSport-ի փորձագետ Վալերի Ռայնգոլդը կիսվել է իր սպասելիքներով այսօրվա Ռուսաստան-Հայաստան խաղից: ”Հայաստանը բավականին լավ հավաքական ունի: Այդպես եղել է միշտ: ԽՍՀՄ-ի տարիներին այնտեղ լավ ֆուտբոլիստներ կային: Նույնիսկ իմ ժամանակներում. Մարկարովը, Անդրիասյանը եւ Իշտոյանը: Հիմա էլ է թիմը բավականին լավ. օրինակ Մխիթարյանը, ով լավ է դիտվում ”Բորուսսիայում”: Մովսիսյանն էլ է լավ ֆուտբոլիստ: Կարևորը` հայերը արագ են եւ տեխնիկապես: Խաղում են եւ […]

Գործատուների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ. Դեմ եմ շարժումը մեկնաբանում է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող Դեմ եմ շարժումը մարտի 7-ին ֆինանսների նախարարության առջև բողոքի ակցիա կանցկացնի: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց շարժման անդամ՝  քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: “Այն, որ այսօր իրականացվում են տոտալ ճնշումներ ֆինանսների նախարարության կողմից, կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ. բոլորս նույն երկրում ենք ապրում: Ի սկզբանե, երբ ՍԴ-ն […]

Սպարապետի 55-ամյակը՝ նրա տուն-թանգարանում

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարանը լեփ-լեցուն էր այցելուներով։ Այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Տուն-թանգարանի փոխտնօրեն Երանուհի Մուսիկյանը, ով նաև սպարապետի զարմուհին է, այցելուներին մանրամասն ներկայացնում էր Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, անցած ուղին։ Դիմելով երիտասարդներին՝ […]

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիեւում

Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը հայտարարել է, որ Ուկրաինան նախաձեռնել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կկայանա մարտի 7-ին Կիեւում: Նա ասել է, որ պետք է փնտրել ցանկացած հարթակ երկխոսության համար, տեղեկացնում է Корреспондент-ը։

Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների երկրպագուների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Ինչպես հայտնի է, այսօր՝ մարտի 5-ին, բացի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումից, միմյանց հետ մրցելու էին նաեւ երկու երկների ազգային հավաքականների երկրպագուները: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Կրասնոդարի համալսարանի մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դասախոսությամբ` ”Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք” թեմայով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 5-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ ”Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք” թեմայով: Դասախոսության ժամանակ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացմանն ու ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաեւ նրան, որ Թուրքիան ռազմական, ֆինանսական եւ տնտեսական օգնություն […]

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված