08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Յանուկովիչի “ՆՈՅ”-ը /ֆոտո/

CNN-ը հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորյեի առանձնատնից նոր լուսանկարներ, որոնցից մեկում հայկական արտադրության ՆՈՅ կոնյակ է պատկերված, որը, ինչպես երևում է պիտակից, Յանուկովիչը ստացել է իր 61-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վազգենի երազած Հայաստանը /վիդեո/

Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը առավոտյան այցելել է “Նաիրի” բժշկական կենտրոն՝ տեսակցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին:  “Հիշեցինք, որ մի անգամ էլ Սպարապետի հետ ենք այցելել Գրետա մայրիկին: Առողջություն նրան”,-ասաց գեներալը: Իսկ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը աստիճանաբար կայանում է: “Վկան պատանի այս եկրապահներն են, որ Վազգենի ծննդյան օրը երդվեցին: […]

Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից

”Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են […]

Ռուսաստան-Հայաստան. բուքմեյքերների կարծիքը

Այսօր 18.00-ից կմեկնարկի Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը: Բուքմեյքերական գրասենյակները գործակիցներ են սահմանել տվյալ խաղի համար` հավատալով Ռուսաստանի հավաքականի հաղթանակին: Ռուսաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.43 գործակից, ոչ ոքիի համար` 5, իսկ Հայաստանի հաղթանակի համար սահմանված գործակիցը հավասար է 5.7-ի:

Սա արդեն չափն անց է. հատուկ Օսկանյանի համար /վիդեո/

”Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան հանրագրում գրում է. ”Հատուկ Վարդան Օսկանյանի համար Չէի կարդացել Վարդան Օսկանյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է ”Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաեւ խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները”: Եթե մինչ այժմ մեր մասին “ոչ իշխանական” որակումը օգտագործում էին լրագրողները, զայրանում էի ու ուզում հասկանալ, թե որտեղի՞ց է դա գալիս, չէի հասկանում, […]

Այս տարվա ամենահարուստ հայերը

Forbes-ը կազմել է 2014-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որոնց մեջ նաեւ 6 հայ է ընդգրկվել: Ամենահարուստ հայը Քըրք Քրքորյանն է` 4.5 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդը՝ “Տաշիր” ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է` 4.3 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդը “Ռոսգոսստրախ”-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է` 2.6 մլրդ դոլարով: Հիշեցնենք, ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորել է Բիլ Գեյթսը:

Բախում ՌԴ դեսպանատան դիմաց, ակտիվիստներին բերման են ենթարկում /լրացված/վիդեո/

Այս պահին ՌԴ դեսպանատան դիմաց ”Ոչ պատերազմին” կարգախոսով մի խումբ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ցույց: Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, քաղաքացիներին արգելեցին կանգնել դեսպանատան դիմաց եւ մարդկանց տեղափոխեցին դիմացի մայթ: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` րոպեներ առաջ բերման ենթարկվեցին 2 քաղաքացիներ` Լալա Ասլիկյանը և Տիգրան Պարսիլյանը: Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս նախքան բերման ենթարկվելն ասել էր, որ առհասարակ դեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի