08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Մեղրիի լեռնանցքում բուքը դադարել է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 5-ին՝ ժամը  11:30–ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքումբուքը դադարել է: Հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:                                                         […]

Կջրազրկվեն

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Անդրանիկի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց, Տիչինայի, Վեգների, Հովնաթանի փողոցների՝ ամբողջությամբ, Բատիկյան, Մեծարենցի, Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի փողոցների՝ մասնակի, Սեբաստիայի փողոցի մասնավոր տնատիրությունների՝ Տիչինայից մինչև Վանթյան փողոց, Սեբաստիայի 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 30ա, 141, 141/1, 141/2, 141/3, […]

ՊՆ-ն մանրամասնում է ադրբեջանական գերությունից վերադարձած 77-ամյա ծերունուց

Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:  Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է […]

Օբաման ու Մերկելը բանակցել են Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ, գրում է РИА Новости-ն: Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրավիճակի թեժացումից խուսափելու անհրաժեշտությունը: Օբաման և […]

Օզբիլիսը չի մասնակցի Ռուսաստանի դեմ խաղին

Կրասնոդարում Հայաստանի հավաքականի մարզումը չի կարողացել ավարտել կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հայտնի է դարձել, որ Օզբիլիսը չի մասնակցի այսօրվա հանդիպմանը: Նրա թեթեւ վնասվածքը կարող է ծանրանալ, այդ պատճառով էլ որոշվել է ռիսկի չդիմել:

Դա քիչ է հեղափոխության համար

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատում է 1980-կանների վերջի ու 90-ականների սկզբի հայաստանյան իրադարձությունների հետ: ՛՛Երբ իշխանության եկավ Ղարաբաղ կոմիտեն ու քանդվեց երկիրը, նրանք եկել էին ոչ թե Հայաստանը կառուցելու, այլ կայսրությունը կործանելու համար: Ուկրաինայում հիմա իշխանության են եկել  հակառուսական ուժեր՛՛: Սոցիոլոգի խոսքով՝ ՌԴ նախագահն էլ, որպես  ճկուն քաղաքական գործիչ, մի քիչ նահանջել է,և […]

15 տարեկանից պետք է դիմել գինեկոլոգին

Ծնելիության խնդիրը ռազմավարական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսեց ծնելիության , մայրության և երեխաների առողջության պահպանման առողջապահական խնդիրների վերաբերյալ: Մայրության և երեխաների առողջության պահպանումը , ինչպես նաև ծննդօգնությունը, այդ թվում  կեսարյան հատումը Հայաստանում  անվճար է: Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ իրականացվում է ծրագիր, որ 15 […]

ՀՀՇ-ի հայտարարությունը

2014թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ՝ այդպիսով նրան լիազորելով ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում:  Չնայած միջազգային հանրության ջանքերին` ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ ռազմական գործողությունների ծավալման վտանգն առկա է ցանկացած պահի:  Հայոց Համազգային […]

Ես հավատարիմ ամուսին եմ. Ռ. Գալիանո

’’Չնայած չափազանց խիտ համերգային գրաֆիկին` Հայաստանի և հայ հանդիսատեսի համար ֆրանսիացի աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն միշտ էլ ժամանակ և ցանկություն գտնում է: Նա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ մարտի 5-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար:  ‘’Երկու պատճառ կա Հայաստանում լինելու համար` նախ շատ եմ սիրում հայ հանդիսատեսին,  երկրորդ` Վահան Մարտիրոսյանի հետ երկարամյա բարեկամական-ընկերական կապ ունենք, որը շատ թանկ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի