17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դա քիչ է հեղափոխության համար

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատում է 1980-կանների վերջի ու 90-ականների սկզբի հայաստանյան իրադարձությունների հետ: ՛՛Երբ իշխանության եկավ Ղարաբաղ կոմիտեն ու քանդվեց երկիրը, նրանք եկել էին ոչ թե Հայաստանը կառուցելու, այլ կայսրությունը կործանելու համար:

Ուկրաինայում հիմա իշխանության են եկել  հակառուսական ուժեր՛՛: Սոցիոլոգի խոսքով՝ ՌԴ նախագահն էլ, որպես  ճկուն քաղաքական գործիչ, մի քիչ նահանջել է,և  ընդունում է, որ մայդանը բարոյական իրավունք ուներ ըմբոստանալու գործող նախագահի դեմ, բայց ըստ Վ. Պուտինի՝ դա պիտի լինի օրինական:

՛՛Մեզ համար կարևոր է, որ մենք չընտրենք այդ ճակատագիրը՛՛,- այս ամենում Հայաստանի համար էական է նաեւ Ղրիմի ճակատագիրը. ՛՛եթե Ղրիմն անկախանա, դա հիմք կլինի նաև ԼՂՀ-ի անկախանալու համար՛՛:

Հայաստանում մայդան կլինի, թե ոչ: ՛՛ Հայերը հետաքրքիր մարդիկ են, սիրում են, որ մեկը պարում է, մյուսները շրջապատում են ու ծափ են տալիս: Կարող է  չոբանները մի հատ քոչարի պարեն ու դրանով հիանան: Հայը փախուստ է կատարում, ոչ թե փորձում է տեղում իրավիճակը լուծել: Տասը տոկոսն է մի քիչ ամուր ու հեղափոխական, բայց դա քիչ է հեղափոխություն անելու համար՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ