04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա արդեն չափն անց է. հատուկ Օսկանյանի համար /վիդեո/

”Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան հանրագրում գրում է.

Հատուկ Վարդան Օսկանյանի համար

Չէի կարդացել Վարդան Օսկանյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է ”Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաեւ խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները”: Եթե մինչ այժմ մեր մասին “ոչ իշխանական” որակումը օգտագործում էին լրագրողները, զայրանում էի ու ուզում հասկանալ, թե որտեղի՞ց է դա գալիս, չէի հասկանում, թե որտեղից ու ինչպե՞ս հրապարակ իջավ այն:

Հիմա գուշակում եմ, որ այն հմտորեն եւ միտումնավոր շրջանառության մեջ դրված /միգուցե հենց ձեր կողմից/ եւ արդեն պաշտոնականացված ”եզրույթ” է, ու դա միանգամայն բխում է ձեր շահերից, քանզի այդպես էլ սպառնալով անցած սեպտեմբերից ինքնահռչակվել իբրեւ”ընդդիմադիր”, այդպես էլ չստացվեց դա:

՛՛Ոչ իշխանականը՛՛ դուք եք եւ այդ անունը պահեք ձեր համար: Մենք ընդդիմադիր ենք: Բավական է, որ չասացինք, թե ”այլընտրանքային”-ը հակաքաղաքագիտական եզրույթ է եւ աշխարհի ոչ մի երկրում այդպիսի կեցվածք քաղաքականության մեջ չկա, քանզի բոլոր քաղաքական ուժերն իրենց տարբերվող ծրագրերով արդեն իսկ այլընտրանք են մեկը մյուսին ու իշխանությանը:

Լռեցինք, թե ինչպես եք ինքներդ ձեզ անվանում, ասելով՝ գլուխը քարը, ինչպես ուզում են, թող իրենց անվանեն: Հիմա արդեն նոր բառ եք մոգոնել արդեն մեզ համար: Նորից՝ հակաքաղաքագիտական:

Գոնե այնքան նրբանկատ եղեք, որ այլոց մասին խոսելիս իմացեք, թե ինչ բառեր կարելի է օգտագործել դիմացինին չվիրավորելու համար: Սա արդեն չափն անց է եւ վիրավորանք է: Մի օր էլ մարտի 1-ը ոչ թե ողբերգություն ու ոճիր կորակեք, այլ անմեղ չարաճճիություն, իսկ հոկտեմբերի 27-ն էլ՝ ”կռիվ-կռիվ կինո”:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սաֆարյանն անդրադարձավ իր այս գրառմանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ