04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բախում ՌԴ դեսպանատան դիմաց, ակտիվիստներին բերման են ենթարկում /լրացված/վիդեո/

Այս պահին ՌԴ դեսպանատան դիմաց ”Ոչ պատերազմին” կարգախոսով մի խումբ քաղաքացիներ իրականացնում են բողոքի ցույց: Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, քաղաքացիներին արգելեցին կանգնել դեսպանատան դիմաց եւ մարդկանց տեղափոխեցին դիմացի մայթ:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` րոպեներ առաջ բերման ենթարկվեցին 2 քաղաքացիներ` Լալա Ասլիկյանը և Տիգրան Պարսիլյանը:

Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս նախքան բերման ենթարկվելն ասել էր, որ առհասարակ դեմ է պատերազմին և այդ նույն պահին դիմելով ոստիկանին հարցրել էր` ”իսկ դուք կողմ եք”:

Նշենք, որ այստեղ են նաև ”Ժառանգության” ներկայացուցիներ Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, ներկայացուցիչներ ԱԻՄ-ից, ”Նախախորհրդարանից”: 

 

 14:25

Դեսպանատան դիմացից բերման են ենթարկել նաև 3-րդ ակտիվիստին` Անտոն Իվշենկոյին: Ոստիկանության այս քայլից հետո ցուցարարները սկսեցին շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին:

Մի փոքր անց բերման ենթարկվեց նաև Էդուարդ Մկրտչյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ