08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Երկրապահները չեն լքել բանակը /վիդեո/

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, թե եկրապահները հեռացել են բանակից: Նրա խոսքով, այն ժամանակվա երկրապահներից շատերն այսօր բանակում են ծառայում, եւ սպայական կազմի կորիզը հենց եկրապահներն են:  “Եկրապահներն այն տղաներն ենք, որոնք պատերազմել են, հաղթանակել են եւ այսօր էլ մեզ հետ են` ղեկավարում են զորամասեր, զորամիավորումներ”,-ասաց Մ. Հարությունյանը: Մանրամասները տեսանյութում:

”Եկեք մաղթենք, որ Հայաստանի հավաքականը լուծի իր առջեւ դրած խնդիրները”.Մինասյան

Ռուսաստանի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները իրականացնող Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: – Այս պահին դժվար է գնահատականներ տալ, քանի որ մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ այդքան էլ լավ վիճակում չեն: Այժմ միայն Հենրիխ Մխիթարյանն է ակտիվորեն խաղի մեջ: – Ձեր հավաքականը բարդ խմբում է հայտնվել: – Ես ոչինչ ասել չեմ կարող: Եկեք […]

Երեխայի ուղեղից ատամ են հանել /ֆոտո/

Մերիլենդում բժիշկները 4 ամսական նորածնի մոտ գլխուղեղի բարորակ ուռուցք են հայտնաբերել: Նրանք երեխային վիրահատության են ենթարկել, ինչի ընթացքում պարզվել է, որ երեխայի ուղեղի մոջ ոչ թե ուռուցք էր, այլ ատամ: Զարմացած բժիշկները հանել են ատամը նորածնի ուղեղից: Այժմ երեխան իրեն լավ է զգում, նա վերականգնողական կուրսեր է անցնում:

Բերեզովսկի.”Մեր ֆուտբոլիստները սխալ խաղակոշիկներ էին ընտրել. անընդհատ սայթաքում էին”

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականից կրած պարտությունը: ”Շատ ցավալի է, որ չկարողացանք մեր խաղը ցուցադրել: Ռուսաստանի հավաքականը վերահսկում էր խաղը: Իսկ մեր ֆուտբոլիստներն անհաջող խաղակոշիկներ էին ընտրել, անընդհատ սայթաքում էին խաղադաշտում, չէին կարողանում գնդակին տիրել: Իսկ մեզ հենց պետք էր գնդակ պահել, որպեսզի համաձարկություն ձեռք բերեինք: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ”,-նշել […]

Երեխան ամեն անգամ ուտելիս արնահոսում է /ֆոտո/

Լոնդոնցի փոքրիկ երեխայի մոտ բժիշկներն անբացատրելի հիվանդություն են հայտնաբերել: Երեխան ալերգիա ունի բոլոր տեսակի մթերքների դեմ: Ինչ ուտում է, երեխայի մոտ ներքին արյունահոսւոյթւոն է սկսվում: Երեխան կենդանի է մնացել կոնֆետների շնորհիվ, հետաքրքիրն այն է, որ կոնֆետները երեխան նորմալ կարողանում է մարսել: 3-ամյա փոքրիկը այժմ բժիշկների հսկողության տակ է, սակայն նրանք չեն կարողանում հասկանալ, թե որն […]

“”Հանրապետական” տատիկը ստրիպտիզ ցույց կտա “/վիդեո/

Տիկին Սուսաննան կամ ինչպես ընդունված է նրան ասել` “Հանրապետականի” տատիկը, մարտի 5-ին Եռաբլուրում էր: Տեսնելով լրագրողներին` նա միանագամից “գրոհեց”` զայրանալով, թե ինչու են իրեն ստրիպտիզ պարող անվանել: “Վաղը կաառավարության շենքի առաջ ստրիպտիզ ցույց կտամ”,-ասաց նա` սկսելով քննադատել Նիկոլ Փաշինյանին, Հրանտ Բագրատյանին եւ այլոց: Իսկ թե ում չի սիրում Հանրապետականի տատիկը` տեսանյութում: 

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռուսաստանին/վիդեո/

Ավարտվեց Ռուսաստան-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին պարտվեց 0-2 հաշվով: 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, իսկ 43-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Ալժիրի ընտրանու դեմ: Խաղը տեղի կունենա Ժնեւում: Իսկ հունիսի 6-ին Մայնցում կկայանա բարեգործական ընկերական խաղ Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: […]

Մահվան բյուրոյում “հանգուցյալը” անսպասելիորեն արթնացել է

ԱՄՆ-ում թոշակառու տղամարդը իր «մահվանից» մեկ օր անց արթնացել է մահվան բյուրոյում: 78-ամյա Ուոլթեր Ուիլիամսի բարեկամները նրան մահվան բյուրո են տղեափոխել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ սրտի կանգ են արձանագրել: Բյուրոյի աշխատակիցներն անմիջապես կանչել են տղամարդու հարազատներին եւ բժիշկների: Ինքը` թոշակառուն, ասել է, որ շատ ուրախ է, որ վերադարձել է ողջերի աշխարհ:

Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում. նախկին փոխնախարար /վիդեո/

”Մենք մի իմաստով Ուկրաինա ենք, մի իմաստով Ուկրաինա չենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատակում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած միտքը, որ մենք Ուկրաինա չենք և ոչ էլ Լիբիա:  Ըտս նրա` նման ենք Ուկրաինային, քանի որ երկու երկրների ժողովուրդների մեջ դժգոհության կա իշխանություններից: Շիրխանյանի խոսքով` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված