19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Հայաստանի հավաքականը արագ է եւ տեխնիկապես ուժեղ”. փորձագետ

SovSport-ի փորձագետ Վալերի Ռայնգոլդը կիսվել է իր սպասելիքներով այսօրվա Ռուսաստան-Հայաստան խաղից:

”Հայաստանը բավականին լավ հավաքական ունի: Այդպես եղել է միշտ: ԽՍՀՄ-ի տարիներին այնտեղ լավ ֆուտբոլիստներ կային: Նույնիսկ իմ ժամանակներում. Մարկարովը, Անդրիասյանը եւ Իշտոյանը: Հիմա էլ է թիմը բավականին լավ. օրինակ Մխիթարյանը, ով լավ է դիտվում ”Բորուսսիայում”: Մովսիսյանն էլ է լավ ֆուտբոլիստ: Կարևորը` հայերը արագ են եւ տեխնիկապես: Խաղում են եւ թույլ են տալիս խաղալ մրցակցին: Դա ուրախացնում է երկրպագուներին:

Ռոման Բերեզովսկու վերաբերյալ հնարավոր է, որ հավաքականի երիտասարդ դարպասապահները դեռ չեն հասել նրա մակարդակին: Բերեզովսկին լավ դարպասապահ է: Ես նրան հիշում եմ դեռ ”Զենիթից”: Ոչ մի ակումբում նա խաղային պատկերը չի փչացրել”,-նշել է Ռայնգոլդը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ