12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

            Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված և պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությանը, դիտել ԵԿՄ Երևանի և մարզային ստորաբաժանումների ցուցադրական ելույթները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ