28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գործատուների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ. Դեմ եմ շարժումը մեկնաբանում է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող Դեմ եմ շարժումը մարտի 7-ին ֆինանսների նախարարության առջև բողոքի ակցիա կանցկացնի: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց շարժման անդամ՝  քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

“Այն, որ այսօր իրականացվում են տոտալ ճնշումներ ֆինանսների նախարարության կողմից, կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ. բոլորս նույն երկրում ենք ապրում: Ի սկզբանե, երբ ՍԴ-ն որոշումը հրապարակեց, ՊԵԿ-ն ու ֆիննախը շարժվում էին նույն ուղով, հայտարարում էին իբր՝ եթե օրենքը հետագայում սահմանադրական ճանաչվի, միանգամից երեք ամսվա գումար կպահեն, այս ցեցը գցեցին, մտածեցին՝ պահել հաշիվները, որ հետագայում աշխատակիցներն այդ բեռը չզգան. սա ծուղակ էր: Հետո ասացին՝ եթե պահել ես, ինչու՞ չես փոխանցում, գոյություն ունի պատասխանատվություն պետության նկատմամբ: Պատասխանատվությունը կատեգորիա է, որ նախատեսում է պատիժ, եթե պատիժը չկա, ես դա պատասխանատվություն չեմ համարում”,- նշեց քաղաքագետը:

Մանուկյանը կոչ արեց հանրությանը՝ բոլորով գնալ ու իրենց ձայնը բարձրացնել, ասել ՝ բավ է, այլևս չենք ենթարկվելու:

 Ակտիվիստ Հարութ Ասլամազյանը նշեց՝ քանի որ ֆիննախը կոնկրետ հեռուստաընկերություններով հանդես է եկել, ասել, որ եթե գումարներ չփոխանցվեն միջանկյալ կամրջային հաշիվներին, այդ դեպքում գործատուների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, ինչը բացահայտ ճնշում է:

Շարժման ակտիվիստները տեղեկացնում են, որ  կոնֆլիկտը ոչ թե իրենց և գործատուների միջև է, այլ իրենց և Կառավարության, նրանք նաև ընդգծեցին մի կարևոր հանգամանք՝ կապված ամսի 28-ի հետ. հանրության մեջ այդ ամսաթիվը շատ է շոշափվում, հաճախ՝ ոչ ճիշտ, մինչդեռ մարտի 28-ին ընդամենը սկսվում է դատավարությունը, դեռ առաջին նիստն է լինելու, իսկ հանրության մեջ հաճախ թյուրըմբռնում կա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ