Յարոշը Յանուկովիչի մեքենայով է գնացել թաղման. ուկրաինացի ազգայնականն “իրենով է արել” Յանուկովիչի մեքենան /վիդեո/

Ուկրաինայի “Պրավի սեկտոր” ազգայնական շարժման ղեկավար Դմիտրի Յարոշը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեքենաները, որոնք հայտնաբերվել էին նրա փախուստից հետո, օգտագործում է` իր անձնական շահերից ելնելով: “Корреспондент”-ի տվյալներով` Յարոշը ալեքսանդր Մուզիչկոյի թաղմանը եկած է եղել Յանուկովիչի GMC Savana մեքենայով, ինչը հայտնվել է տեսանյութում: Հիշեցնենք, որ Մուզիչկոն օրերս մահացել էր “Պրավի սեկտորի” մի քանի ակտիվիստների ձերբակալման ժամանակ: