29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք՛՛

՛՛Ֆեյքերի՛՛ մասին օրենքի լսումների ավարտին եզրափակիչ ելույթւոմ հանդես եկավ օրենքի նախագծի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը: 

Ոչ հայտնի աղբյուրի մասին քննարկումներին անդրադառնալով՝ նա ասաց, թե մի շարք բանախոսներ նախագծի դեռևս նախորդ տարբերակից ելնելով էին իրենց խոսքի մեկնակետը կառուցում, ապա նշեց, թե նոր օրինագծով ոչ հայտնի հեղինակ հասկացություն չի սահմանվել, ֆեյքերի համար պատասխանատվություն չի սահմանվել: ՛՛Ֆեյքերի մասին նախագծի որակումներն ավելորդ են, ժամանակավրեպ և սխալ, որովհետև անոնիմ հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է՛՛: 

Նրա խոսքով՝ այսօրվա կարգավորմամբ ԶԼՄ-ն պատասխանատվություն է կրում այն վիրավորանքի ու զրպարտության համար, որ վերարտադրել է լրատվամիջոցում ու որի աղբյուրը հայտնի չէ:  

Ինչ վերաբերում է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի քննադատությանն, ապա ՀՀԿ պատգամավորը շեշտեց. ՛՛ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի փորձը դրական միտումով չէի բերում, ասում էի, որ անգամ նման կարգավորումներ կան, դրա համար կետերի որսը կարգավորվա՞ծ է, թե՞ կարգավորված չէ… շատ բան կարող է արգելված լինել, խոսքը նրա մասին է, որ միջազգային պրակտիկայում կա այս կամ այն ձևը՛՛:

Նա վստահեցրեց, խոսքի ազատության դեմ որևէ հեռավոր շղարշ չի նետում այս նախագիծը: ՛՛Եթե նման դիրքորոշում ամրագրվի, հեղինակավոր կազմակերպությունները կփաստեին, որ դա համապատասխանում է իրենց դիրքորոշմանը: Բայց ես չեմ ուզում, որ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինենք, սա քննարկումները բացելու հարթակ է, ոչ մեկը չի ասում, թե չէ, լավ չի, բոլորն ասում են, որ կա պրոբլեմ, բա եթե պրոբլեմ կա, ինչո՞ւ միասին չփորձենք գտնենք այդ ուղիները:

Եկեք քննարկենք միասին, հանգենք միասնական դիրքորոշման, թե չէ կանգնել ու ասել, որ արդյոք այլ պրոբլեմներ չկա՞ն այս երկրում, թույլ տվեք հակադարձել: Այո, կան շատ խնդիրներ, բայց մենք միայն սա չենք քննարկում, քննարկում ենք ի թիվս շատ այլ նախաձեռնությունների՛՛:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ