20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %

  Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։

   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․ “Վերջին տարիներին գույքահարկի եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։

  Վառ ապացույցը նաեւ 2014թ-ի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։ Ֆինասական հոսքերի ճշգրիտ եւ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողական, այլեւ տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալները”,- ընդգծել է քաղաքապետը։ 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ