07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 31, 2014

Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն, ախպոր պես

Բացատրեմ․ Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութերը տարածելը եւ Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակավորելը բերելու է հետեյալին․ թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն։ Ախպոր պես:   Սամվել Մարտիրոսյանի Facebook-յան էջից:

Խորը խոցերի տեղում մաշկ է աճում՝ հավատը հաղթել է գիտությանը/վիդեո/

Աշոտը ծնված օրից զրկված է մանկությունից: Դաժան ճակատագիրը շարունակ փորձության է ենթարկել տղային: Մայրը չի ուզել մայրություն անի մի երեխայի, որից մարդիկ խուսափելու էին հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով : Բայց տղան համառ էր, ապրելու և իրեն բաժին հասած դժվարություններին դեմ կանգնելու հավատը նրան կապեց կյանքին: Հիվանդության համար պետությունից տրվող թոշակը չի հերիքում անգամ նրա դեղերին: […]

Հրդեհից 5 երեխա է մահացել

Տյումենի շրջանում բնակարան է այրվել, ինչի հետեւանքով 5 երեխա եւ երկու կին են մահացել: Եւս մեկ մարդ խոր այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: Հրդեհի արդյունքում գազի 3 սարք է պայթել, ինչի հետեւանքով էլ 7 հոգի մահացել է: Մահացածներն են` 2006, 2008, 2009, 2010 եւ 2011 թվականներին ծնված երեխաներ, եւ 1986 թ. Ծնված կանայք:

Լեւոն Արոնյանը աշխարհում երկրորդն է

Այսօր FIDE-ն հրապարակվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը։ Հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներից հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 18 վարկանիշային միավոր է կորցրել (2812): Նա ամեն դեպքում պահպանել է աշխարհի երկրորդ շախմատիստի դիրքը: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ում էլոն հավասար է 2881-ի, երրորդ տեղում է Անանդը (2785): Լավագույն 100 […]

Սահմանադրական դատարանը մտավ խորհրդակցական սենյակ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտվեց “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ հայտարարեց, որ որոշումը չի լինի այսօր, քանի որ հարցը պիտի բազմակողմանի քննարկի, հետազոտվեն կողմերի ներկայացրած տեսակետները: “Երբ որոշումը պատրաստ լինի, նախապես կհայտարարենք հրապարկման օրը, բայց հաստատ դա այսօր չի լինի”,-ասաց Գագիկ […]

Չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին` Հայաստանը ճանաչվեց լավագույնը տարածաշրջանում

Այս տարվա փետրվարին Թբիլիսիում կայացած PTBընկերության տարեկան զեկույցի շնորհանդեսին, որին մասնակցել են տարածաշրջանի առաջատար փորձարկման լաբորատորիաները, Հայաստանի համար պատվաբեր իրադարձություն է տեղի ունեցել: Հայաստանյան «Ստանդարտդիալոգ» ընկերությունը, որը ջրի մանրեաբանական հետազոտության ճշգրիտ չափման տվյալներով միակն է Հայաստանում, այս բնագավառում ճանաչվել է լավագույնըամբողջտարածաշրջանում: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի եվրոպական հավատարմագրում ունեցող լաբորատորիաներ և ջանք ու գումարներ չի խնայում` դառնալու այս […]

“Մեզ դատական կանոնները մի սովորացրեք”.Գագիկ Հարությունյանը՝ պատգամավորին

Սահմանադրական դատարանում իր  եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ “Կուտակային կենսաթոշակի մասին” ՀՀ  օրենքի համահեղինակ Հակոբ Հակոբյանը զարմացավ հայցվոր կողմի վրա՝ նշելով, որ նրանց ներկայացրածը բարձր դատարանը լավ գիտի: “Թե որքան արդյունավետ կլինեն իրենց պնդումները եւ որքանով կազդի ՍԴ-ի որոշումների վրա, դժվար է ասել”,- ասաց Հակոբյանը: […]

24 թեկնածու` Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Մարտի 30-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի թեկնածուների թիվը հասել է 24-ի: Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: Մայդանի առաջնորդներից իր թեկնածությունն է առաջադրել “Ազատության” ներկայացուցիչ Օլեգ Տյագնիբոկը, “Բատկիվշչինայից” առաջադրվել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Մայդանի առաջնորդներից Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կնախընտրի մնալ վարչապետի պաշտոնում, իսկ Վիտալի Կլիչկոն նշել է, որ կառաջադրվի Կիեւի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված