Լեւոն Արոնյանը աշխարհում երկրորդն է
Այսօր FIDE-ն հրապարակվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներից հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 18 վարկանիշային միավոր է կորցրել (2812): Նա ամեն դեպքում պահպանել է աշխարհի երկրորդ շախմատիստի դիրքը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ում էլոն հավասար է 2881-ի, երրորդ տեղում է Անանդը (2785):
Լավագույն 100 շախմատիստների թվում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (63-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (72) եւ Սերգեյ Մովսեսյանը (76):