05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Խորը խոցերի տեղում մաշկ է աճում՝ հավատը հաղթել է գիտությանը/վիդեո/

Աշոտը ծնված օրից զրկված է մանկությունից: Դաժան ճակատագիրը շարունակ փորձության է ենթարկել տղային: Մայրը չի ուզել մայրություն անի մի երեխայի, որից մարդիկ խուսափելու էին հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով : Բայց տղան համառ էր, ապրելու և իրեն բաժին հասած դժվարություններին դեմ կանգնելու հավատը նրան կապեց կյանքին: Հիվանդության համար պետությունից տրվող թոշակը չի հերիքում անգամ նրա դեղերին: Նա գումար է խնդրում անցորդներից, խնդրելով՝ անգամ չտալու դեպքում չարհամարել իրեն:

 Աշոտը տառապում է փղախտով:Փղախտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կապված է ավշային անոթների խանգարման հետ։  Ավշային համակարգի  հիմնական ֆունկցիան մարդու մարմնում հեղուկի հավասարակշիռ վիճակը պահելն է, հետևաբար այս համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքում ուռչում են դրա տակ գտնվող մաշկն  ու հյուսվածքները, ինչը առաջացնում է մարդու մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, երբեմն նաև` դեմք, վերին վերջույթներ) չափերի անկայուն և անկառավարելի մեծացում։

Henaran.am-ի թղթակցին Աշոտը բազմաթիվ անգամ վստահել է, կիսվել իր լավ ու վատ պահերով: Վերջին հանդիպմանը նա լավ նորություն հայտնեց: Առաջին անգամ նա նկատել է, որ ոտքերը պատած՝ խորը խոցերի տեղում մաշկ է առաջանում:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ