20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մեզ դատական կանոնները մի սովորացրեք”.Գագիկ Հարությունյանը՝ պատգամավորին

Սահմանադրական դատարանում իր  եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ “Կուտակային կենսաթոշակի մասին” ՀՀ  օրենքի համահեղինակ Հակոբ Հակոբյանը զարմացավ հայցվոր կողմի վրա՝ նշելով, որ նրանց ներկայացրածը բարձր դատարանը լավ գիտի:

“Թե որքան արդյունավետ կլինեն իրենց պնդումները եւ որքանով կազդի ՍԴ-ի որոշումների վրա, դժվար է ասել”,- ասաց Հակոբյանը: Այնուհետեւ նա  ՍԴ-ին սկսեց  ներկայացնել օրենքի այն դրույթները, որոնք, ըստ իրենց, դրական են ազդելու բնակչության վրա:  Սակայն նրան ընդհատեց ՍՊ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խնդրելով խոսել ըստ էության:

“Մեզ դատական կանոնները մի՛ սովորեցրեք եւ մի՛ ասեք, թե ինչը կարող է անդրադառնալ մեր որոշման վրա, դուք ձեր ելույթի բուն թեմայից մի՛ շեղվեք”,- ասաց Հարությունյանը:

“Ըստ էության, ես փորձում էի օրենքով ինձ տրված լիազորություննեորվ շարժվել, բայց այսուհետ կաշխատեմ թեմայից չշեղվել”,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն շարունակում է քննարկել Ազգային ժողովի ոչիշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննության երկրոդ դատական նիստը, որով վիճարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին”ՀՀ  օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:

Եզրափակիչ ելույթներից հետո դատարանն անցնելու է խորհրդակցական սենյակ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ