05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին` Հայաստանը ճանաչվեց լավագույնը տարածաշրջանում

Այս տարվա փետրվարին Թբիլիսիում կայացած PTBընկերության տարեկան զեկույցի շնորհանդեսին, որին մասնակցել են տարածաշրջանի առաջատար փորձարկման լաբորատորիաները, Հայաստանի համար պատվաբեր իրադարձություն է տեղի ունեցել: Հայաստանյան «Ստանդարտդիալոգ» ընկերությունը, որը ջրի մանրեաբանական հետազոտության ճշգրիտ չափման տվյալներով միակն է Հայաստանում, այս բնագավառում ճանաչվել է լավագույնըամբողջտարածաշրջանում: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի եվրոպական հավատարմագրում ունեցող լաբորատորիաներ և ջանք ու գումարներ չի խնայում` դառնալու այս բնագավառի տարածաշրջանային առաջատարը: Ի դեմս «Ստանդարտ դիալոգ»-ի` Հայաստանն ապացուցեց ոլորտում Հայաստանի անվիճելի առաջնորդ լինելը:

 

«Ստանդարտ դիալոգ» ընկերության սննդամթերքի փորձարկման լաբորատորիան ՀՀ-ում կայացած, սպառողների կողմից վստահության արժանացած, զարգացման և առաջընթացի ծրագրերով առաջնորդվող, միջազգային ճանաչման ուղի ու գործելակերպ ընտրած կառույց է:

 

Փորձարկման լաբորատորիան ԳերմանիայիՉափագիտությանինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:

«Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է GSA-ի կողմից և արժանացել է ISO 17025:2005 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի: Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել է ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ:

«Ստանդարտ դիալոգ»-ը բազմիցս ցուցադրել է ISO 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին իր համապատասխանությունը, մասնակցելով միջլաբորատոր համեմատությունների և մասնագիտական որակավորումների (PT) ստուգման ծրագրերի, գրանցելով գերազանց արդյունքներ և այս չափորոշիչով ճանաչվել է տարածաշրջանում լավագույնը:

«Ստանդարտ դիալոգ»-ը ՀՀ-ում սննդամթերքի փորձարկման նշանակված միակ լաբորատորիան է:
Ընկերությունը ստանձնել է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության երաշխավորը լինելու առաքելությունը: Այս գերխնդիրը ընկերության ղեկավարությունը իրականություն է դարձնում անձնակազմի շարունակական վերապատրաստումների, փորձարարական բազայի արդիականացման, փորձարկումնների միջազգայնորեն ընդունված մեթոդների ներդրման, միջազգային կապերի ընդլայնման` մասնավորապես արտերկրի փորձագետների հետ համագործակցության միջոցով:

Շուտով փորձարկման լաբորատորիան կհաղթահարի միջազգային հավատարմագրման նիշը և կդառնա ՀՀ-ում միջազգայնորեն հավատարմագրված սննդամթերքի փորձարկման առաջին լաբորատորիան:
Վստահ ենք, որ «Ստանդարտ դիալոգ»-ի նվաճումները մեր երկրի նվաճումներն են :
Լինել սեփական երկրի դեմքը, ներկայանալ աշխարհին որպես տարածաշրջանի լավագույն լաբորատորիա՝ «Ստանդարտ դիալոգ»-ի համար մեծ պատիվ է և պատասխանատվություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ