27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքական վերնախավը կոմպետենտ չէ. Ազատ Արշակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Աշակյանը անդրադարձան Ղրիմի հանրաքվեի անօրինական ճանաչելու բանաձևի` Հայաստանի քվեարկությանը:

Իսկանդարյանը Հայաստանի քվեարկությանը մոտեցավ քաղաքական վերլուծության անալիզի միջոցով. ”Երկիրը, որը Ղարաբաղի հարց ունի և երկրում նման իրավիճակ  կա, այլ կերպ չէր կարող քվեարկել”,-եզրահանգեց քաղաքագետը:

Հարցին, թե քվեարկությունից մեկ օր առաջ մեր իշխանությունը հայտարարել էր, որ ձեռնպահ են քվեարկելու ինչը փոխվեց քաղաքագետը պատասխանեց.”Ես չեմ  բացառում Մոսկվայից եկած ազդանշանը, սակայն սխալ բան տեղի չի ունեցել”:

Ազատ Արշակյանն էլ նշեց. ”Սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը ինքն իրեն զրկել է պատերազմի  և խաղաության , ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ սեփական կարծիքը հայտնելու իրավունքից: Այդ հարցերում մենք ինքնուրույն ծրագրեր չենք կարող առաջադրել կամ պաշտպնել: Նույնիսկ կարելի է չմասնակցել նման ֆորումներին, դա կարող ենք հանձնել այսպես ասած` Տիրոջը և թող նա տնօրինի”:

Արշակյանը նկատեց, որ այսօր հայերը   շատ էժան ձևով հանձնում են ամեն ինչ.” Անկախության այն աստիճանը որ մենք ձեռք ենք բերել կարող ենք սակարկել և արևմուտքի և արևելքի հետ: Մենք արդեն ” և-և” կարգավիճակից չենք կարող դուրս գալ: Սակայն այս պահին այդ կարգավիճակը խախտվել է”:

Պատասխանելով Ազատ Արշակյանին Իսկանդարյանը ասաց.” սեպտեմբերի երեքից հետո ոչ միայն Հայաստանում է արտաքին քաղաքականության սահմանափակումներ եղել, բնականաբար մեծ տերությունները թելադրում են իրենց օրենքները` կարող է դա անել Ռուսաստանը կամ Ամերիկան , կամ Եվրոպան: Այդ պետությունների կողմից կամք թելադրելը նորմա է և  նորություն չէ”:

Համաձայնելով քաղաքագետի փաստարկներին` նախկին քաղբանտարկյալը հավելեց.”Իրադրությունը, ինչ որ մենք ունենք ինքնահոսի արդյունք չի, այսօրվա քաղաքական վերնախավը կոմպիտետ չի , անձնազոհության ֆակտորը չկա, դրանք ստացող են, իրադրությունից ստանում են, հանգամանքներից ստանում են`  վերցնում են իրենց բաժինը: Հանրային լինելու հանգամանքը նրանք անհասկանալի շահեր հետապնդելով են վերցնում”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ