17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը շատ խիստ է լինելու

Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով  Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների Մեկ պատուհան համակարգով քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին,  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում: Մասնավորապես մարտ ամսին քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների  պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է խիստ նկատողություն հայտարարել տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի քարտուղարներին. “Բնակիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին եւ վարչական շրջաններին ուղղվող դիմումներին սահմանված ժամկետներում է անհրաժեշտ պատասխանել:

Բացի այդ, ինձ համար անընդունելի է, երբ առաջին իսկ պահից ակնհայտ է, որ քաղաքացու դիմումի հասցեատերը Երեւանի քաղաքապետարանը չէ, բայց այդ մասին քաղաքացուն տեղեկացնում են թեկուզ սահմանված ժամկետում, որը սակայն կարող է լինել մեկ ամիս:

Ինչու՞, մի՞ թե հնարավոր չէ ավելի արագ պատասխանել, որպեսզի քաղաքացին զուր ժամանակ չկորցնի: Նման վարքագծով քաղաքացու մեջ նաեւ վստահությունն եք կորցնում, գիտակցե՛ք սա: Այս գործընթացն անձամբ եմ վերահսկվելու եւ շատ խիստ եմ լինելու բոլոր այն պատասխանատուների նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ րոպեով կուշացնեն քաղաքացիների գրությունների պատասխանը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ