07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2014

Ղրիմի սեքսուալ դատախազը պատասխանել է իր երկրպագուներին /վիդեո/

Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայան վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսել է իր տեսքով ճապոնական մուլտկերպար ստեղծելու մասին` ասելով, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել դրանից: Նա նշել է, որ ամեն դեպքում ինքը ցանկանում է, որպեսզի իրեն իր գործով գնահատեն, գրում է ՛՛Комсомольская правда՛՛-ն: 33-ամյա դատախազը իր երկրպագուներին պատասխանելով` ասել է, որ ինքը որեւէ սոցցանցում չկա: […]

Այսօր կլսեք

՛՛Այսօր արձագանքը կլսեք՛՛,- ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի երեկվա ելույթի առնչությամբ Henaran.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, նախարարը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը՝ ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը. ՛՛Կցանկանայի անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից հնչեցված մի […]

Kicker-ը Մխիթարյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում

Kicker.de-ն կազմել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ ”Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը ”Հաննովերի” դեմ խաղում կատարել էր 2 գոլային փոխանցում եւ Bundesliga.de-ի եւ Goal.com-ի կողմից ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ՀԲ-ն հաստատեց Հայաստանին տրամադրվելիք 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ  դոլար վարկը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:  Հայաստանը հետևողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարևորելով […]

Տարոն Մարգարյանը պետք է բացատրություն պահանջի ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ -ից

Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից: Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին: Հարգելի պարոն Մարգարյան,  Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը ՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն […]

“Մեծ ութնյակից” Ռուսաստանին չկարողացան հանել, իրենք են դուրս գալիս

Հաագայում նախօրեին ուշ երեկոյան հանդիպել են “Մեծ ութնյակի” երկրների ներկայացուցիչները` քննարկելու Ռուսաստանին կառույցից հանելու հարցը, տեղեկացնում է НТВ-ն: Սակայն քանի որ երկրին այդ կառույցից հանելու գործընթաց պարզապես գոյություն չունի, մնացած երկրները որոշել են իրենք սառեցնել իրենց անդամակցությունն այդ կառույցին, որպեսզի այդ ձեւաչափը սառեցվի: Այսպիսով, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան ստիպված են […]

Պահանջում են

՛՛Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում՛՛ ալտեր-կոնֆերանսի մասնակիցները ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում՛՛ միջազգային կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի ՛՛տնտեսվարման մոդելի՛՛ լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։ Ուստի ալտեր-կոնֆերանսի մասնակիցները պատրաստել են հայտարարություն, որը […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին

              Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների  վերաբերյալ` Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, […]

”Սպարտակը” Չերչեսովին առաջարկել է տարեկան 1.5 մլն եվրո աշխատավարձ

Մոսկվայի ”Սպարտակը”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը, ”Ամկարի” ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Տարասովին առաջարկել է 3 տարվա պայմանագիր: Տարեկան նա կստանա 1.5 մլն եվրո աշխատավարձ: Ակումբը գլխավորելու վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը մինչ երեկո: Չերչեսովի հետ արդեն հանդիպել է ”Սպարտակի” տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված