07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2014

Դաշնակցականները հավաքվել էին Ստեփանակերտում

Մարտի 22-ից 24-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Հ.Յ.Դաշնակցության մարմինների խորհրդաժողովը։ Աշխարհի քսան երկրներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից մեկտեղված  դաշնակ­ցական պատասխանատուների քննարկման հիմնական թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, վերաբնակեցման հիմնահարցը, միջազգա­յին ասպարեզում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական լոբբինգը չեցոքացնելու, Արցախին ի նպաստ աշխատանքներին նոր թափ ու բովանդակություն հաղորդելու խնդիրները, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի […]

Հայտնի են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացված մրցույթը ամփոփվեց մարտի 25-ին:  Հաղթողների պարգեւատրման, ինչպես նաեւ փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ “Եսասեր հսկան” արժանացավ կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգեւատրվեց Apple iPad պլանշետով, իսկ […]

Հայոց արծիվների ուղենիշները

Ուղենիշ “Հայոց արծիվներ” –ի երկամյա գործունեության (Հռչակվել է 2014թ. մարտի 15-ին` հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում) Առաջին` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ եւս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների եւ պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը: Երկրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով  շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների […]

Ի՞նչը խանգարեց Պետրոսյանների և Հակոբյանների հաշտեցմանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով տուժող Հակոբյանները լրիվ այլ պատճառով են հրաժարվել Պետրոսյանների հետ բանակցություններից։ Սակայն նա այդպես էլ կոնկրետ պատճառ չմատնանշեց: Բաղդասարյանը նշեց, որ  առհասարակ դեմ է կողմերի բանակցային  հարաբերությունների միջամտելուն եւ չի միջամտի  Հակոբյանների-Պետրոսյանների հարաբերություններին.”Փաստաբանը իր գործողությամբ […]

Քեսաբը թալանում եւ այրում են. սիրիահայ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններից, ասել է, որ պետք է գործի դնել բոլոր միջոցները և աշխարհի հայության միջոցներով աջակցել Սիրիայում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին: Նա նշել է, որ հայության տեղահանությունը շատ հապճեպ է տեղի ունեցել, եւ մարդիկ չեն հասցրել իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության պարագաներ: Նա նշել […]

Եթե չհատվեն….ապա ի՞նչով պատրաստեն՝ ակնկալում է գիտական բացատրություն

 Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը սոցցանցում հաճախակի է գրառումներ անում: Այսօր ֆոյսբուքի իր պատին նա այսպիսի գրառում է տեղադրել. “Նորմալ մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում բարեկարգում է իր միջավայրը, կառուցում է քաղաքներ, շենքեր, փողոցներ, բնակարաններ: Այդ բնակարանները կահավորում է հարմարավետ և որքան հնարավոր է էկոլոգիապես մաքուր նյութերից` փայտից պատրաստված կահույքներով, զանազան սարքավորումներով`գազօջախ, հեռուստացույց, […]

2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի եւ կներկայացվի կառավարության հաստատմանը

     Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:      Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության եւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի […]

Bild-ը Մխիթարյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում

Bild.de պարբերականը կազմել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուր խորհրդանշական հավաքական: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաեւ Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը ”Հաննովերի” դեմ խաղում (3-0) 2 գոլային փոխանցում էր կատարել: Մխիթարյանին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ եւ տուրի խորհրդանշական հավաքականում էին ընդգրկել նաեւ Kicker-ը, Bundesliga-ն եւ Goal-ը:

Ձերբակալվել է Հրազդանի զինկոմիսարիատի աշխատակիցը

“Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է, որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ եւ տապալվելու են բոլոր խարդախների քայլերը”,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված