Հայոց արծիվների ուղենիշները
Ուղենիշ
“Հայոց արծիվներ” –ի երկամյա գործունեության
(Հռչակվել է 2014թ. մարտի 15-ին` հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում)
Առաջին` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ եւս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների եւ պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:
Երկրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ` հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման եւ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:
Երրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունն անդուլ պայքար է մղելու հայոց գենը վտանգող արատավոր երեւույթների` կոռուպցիայի, աղանդավորության, թմրամոլության, այլասերվածության դեմ:
Չորրորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի եւ կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ` հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման եւ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման:
Հինգերորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենազանգվածային, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, եւ մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել նվիրյալ, պետականամետ ու հայրենատեր հայորդիներով:
Վեցերորդ` հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում եւ ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:
Յոթերորդ` “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի` հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է եւ հզոր ու միասնական Հայաստանի պահանջատերն ու այդ գաղափարն իրականացնողը:
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական
կազմակերպության նախագահ