29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Եթե չհատվեն….ապա ի՞նչով պատրաստեն՝ ակնկալում է գիտական բացատրություն

 Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը սոցցանցում հաճախակի է գրառումներ անում: Այսօր ֆոյսբուքի իր պատին նա այսպիսի գրառում է տեղադրել.

“Նորմալ մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում բարեկարգում է իր միջավայրը, կառուցում է քաղաքներ, շենքեր, փողոցներ, բնակարաններ: Այդ բնակարանները կահավորում է հարմարավետ և որքան հնարավոր է էկոլոգիապես մաքուր նյութերից` փայտից պատրաստված կահույքներով, զանազան սարքավորումներով`գազօջախ, հեռուստացույց, միքսեր, բլենդեր, մսաղաց, ալեհավաք և այլն: Առօրյա, կամ ավելի ճիշտ, ժամանակակից կյանքում համահունչ և ներդաշնակ գործելու կամ ստեղծագործելու համար մարդն ակամա ձեռք է բերում բջջային հեռախոս, տեսախցիկ, պլանշետ, համակարգիչ, ավտոտրանսպորտ և այլն:

Եվ այս թվարկածս ամեն ինչը ձեռք բերելը նյութապաշտություն չէ, սրանք այն բոլոր անհրաժեշտ իրերն ու առարկաներն են, որոնք, թեկուզ աննկատ, բայց առկա են մեր բնակարաններում, մեր աշխատասենյակներում, մեր գրպաններում և ամենուր: Հիմա մի շատ կարևոր հարց: Եթե երկրագնդի վրա չհատվեն անտառներ, չլինեն վնասակար արտանետումներով արդույնաբերող կոմբինատներ, գունավոր մետաղների թունավոր պոչամբարներով հանքեր, ապա ինչ նյութերից պետք է պատրաստվեն դահլիճների կլոր սեղաններն ու աթոռները, ինչ գունավոր մետաղներից պետք է պատրաստվեն տեսախցիկներն ու միկրոֆոնները, հեռուստացույցերն ու ալեհավաքները, պլանշետներն ու յութուբի մալուխները, որոնց միջոցով տեսագրվում ու հանրությանն են մատուցվում բնության համար կյանք տվող հայրենասեր քաղաքացիների ցցուն ելույթները….

Հ.Գ. Անկեղծ ասած` ընդերքի և հանքարդյունաբերության գիտություններով չեմ զբաղվել, բայց ակնկալում եմ գիտական բացատրություններ”,-գրել է Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ