07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2014

Սուտ է, թե իբր Հայաստանը խնդիրներ է ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված.Սերժ Սարգսյան

Հաագայում կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովում ելույթ է ունեցել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մեծարգո՛ պարոն վարչապետ,  Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու եւ անցկացնելու համար: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների […]

Քննարկվել են ազգային բրենդի մշակման ռազմավարությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը: Հանդիպման ընթացքում GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը ներկայացրել է Ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է իրականացվող աշխատանքների […]

Համագործակցության նոր հեռանկար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, “Հայաստան հիմնադրամ ԱՄՆ” գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյաննայսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր`Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման ծառայությանապահովման, ընդլայնման եւ զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այսպիսով, ժամանակակից բժշկության կարեւոր ու արդիական ոլորտում ունեցած ձեռքբերման զարգացումն ապահովելու հիմք դրվեց։Չորս տարի առաջհամալսարանական […]

Մենք ունենք երազանք՝ տեսնել Հայասատանի Հանրապետությանը բարգավաճող. Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությանը. Տարիներ շարունակ մենք ականտեսն ենք եղել և ականատեսն ենք լինում կառավարության՝ ոչ արդյունավետ գործունեության: Մասնավորապես, այս տարիների ընթացքում կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը և այն մեծ անվստահության շեմը, որ մեր հասարակության առջև է ծառացած, այլևս քաղաքական ուժերին մտածելու և մտահոգվելու […]

Չերչեսովը չի դառնա ”Սպարտակի” գլխավոր մարզիչ

Ռուսական ”Ամկարի” գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը չի դառնա ”Սպարտակի” նոր գլխավոր մարզիչ: Այս մասին հայտարարել է մոսկովյան ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը: Մինչ մրցաշրջանի ավարտը ”Սպարտակը” կշարունակի գլխավորել Դմիտրի Գունկոն:  Ինչպես հաղորդել էինք, սպասվում էր, որ այսօր Չերչեսովը կնշանակվի ”Սպարտակի” գլխավոր մարզիչ, ինչը չկայացավ: Ակումբի նախորդ մարզիչ Վալերի Կարպինը հեռացվել էր մի քանի անհաջող ելույթներից հետո:

Մեր հարևան Թուրքիան կրկին ապացուցում է, որ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխվել. Հերմինե Նաղդալյան

 Ներկայացնում ենք Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի Աժ հայտարարությունը.  Աժ մեծարգո նախագահ , հարգելի գործընկերներ,   Ուզում եմ խոսել Քեսաբում վերջին օրերին Թուրքիայի կողմից կատարած ռազմական գործողությունների մասին: Հայտնի է, որ հայերը Քեսաբում վաղուց են ապրում, Սիրիայի այդ գավառը համարվում է “հայկական”: 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մարդիկ: Թվում էր, թե […]

“Ո՞վ կմտածեր, որ Դավիթ Սարգսյանը “մեծանալուց” հետո այսքան լավ կխաղա “դուռակ”

Լրագրող Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ո՞վ կմտածեր, որ այս Դավիթ Սարգսյանը “մեծանալուց” հետո այսքան լավ կխաղա “դուռակ”: Չէ` դուռակի: Օրեր շարունակ` փաստորեն: Իբր Իվանաշվիլու թռչնային անունը քիչ էր, որ տվել էր վարպետ Օհանը, դե` Լ.Տ-Պետրոսյանն էլի` Դոդո Իվանաշվիլուն հիշելիս, հիմա էլ… Ֆինանսների նախարար չի է, սիմվոլի~ստ ա: Չենք իմացել` ըմբո: Խփում է […]

Կայացավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը

Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։ Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ հայտերի ուսումնասիրումը ցույց է տվել, որ ծրագրերում հաճախ հանդիպում են անորոշություններ, ոչ հստակ ձևակերպումներ։ Ուստի պայմանավորվածություն ձեռք բերվեց միցույթին դիմած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված