26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համագործակցության նոր հեռանկար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, “Հայաստան հիմնադրամ ԱՄՆ” գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյաննայսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր`Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման ծառայությանապահովման, ընդլայնման եւ զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Այսպիսով, ժամանակակից բժշկության կարեւոր ու արդիական ոլորտում ունեցած ձեռքբերման զարգացումն ապահովելու հիմք դրվեց։Չորս տարի առաջհամալսարանական “Հերացի” թիվ 1 հիվանդանոցային համալիրում ժամանակակից սարքավորումներով հագեցված եւ արտերկրում վերապատրաստված մասնագետ ներովանոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ստեղծման գործումներդրում ունեին ինչպես “Հայաստան հիմնադրամ ԱՄՆ”-ը, այնպես էլ` ամերիկահայ մասնագետները։

“Այս հուշագրով կամրապնդենք եւ կզարգացնենք  ռազմավարական այս ծրագիրը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում առողջապահության նախարարության աջակցությունը եւ անձամբ նախարարի մեծ պատրաստակամությունը”,-ասաց Իրինա Լազարյանը։

Նախարարը հուշագրի ստորագրումը շրջադարձային որակեց։

“Կարեւոր այս ծրագրի իրականացման գործումբոլոր կողմերս էլ լուրջ անելիքներ ունենք։ Թե՛ նախարարությունը, թե՛ բժշկական համալսարանը պատրաստակամ ենք իրականացնելու մեր առջեւ դրված խնդիրները։ “Հայաստան հիմնադրամ ԱՄՆ” կազմակերպությունից ակնկալում ենք, որ բարձր մակարդակով կկազմակերպի մեր մասնագետների վերապատրաստումներն աշխարհի առաջատար կլինիկաներում”,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հուշագիրը ստորագրող կողմերը կարեւորեցին նաեւ ծառայությունը մարզերի բնակչությանը հասանելի դարձնելու հարցը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ