Տարոն Մարգարյանը պետք է բացատրություն պահանջի ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ -ից
Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել ՛՛Գազպրոմ- Հայաստան՛՛ ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից: Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին:
Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը ՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության ենթադրյալ մեքենայություններից
պաշտպանելու մասին:
Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք
այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:
Մարտի 8-ին ՛՛Ներազգային ազատագրական շարժում՛՛ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հայ հանրությանը (http:/ /civilnet.am/gas-experiment-vahan-martirosyan-customers-rights-/). միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-
Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին: և սա այն դեպքում, երբ Հայաստանում սպառվող բնական գազի կալորիականություն է հայտարարվել 8200 միավորը, իսկ Վրաստանում՝ 8100 միավորը, չնայած փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում կապույտ վառելիքի ջերմատվությունն ավելի ցածր է:
Պարզունակ, բայց համոզիչ այս գիտափորձի արդյունքներին հաստատելու են գալիս բնակչության, այդ թվում երևանցիների բազմաթիվ բողոքները, ինչպես նաև սպառած գազի համար մեր բոլորիս կատարած վճարների մեծությունը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը: Այսպես.
1.՛՛Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՛՛ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի (Քաղաքապետի
իրավական կարգավիճակը) 1-ին մասի համաձայն՝ ՛՛Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում.
2.Նույն օրենքի 65-րդ հոդվածի (Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության
հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ) 1-ին մասի
համաձայն՝՛՛Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի
տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է Խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա՛՛.
3. Նույն օրենքի 22-րդ հոդվածի (Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը) 2-րդ մասի
համաձայն՝ ՛՛ Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի
առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը,
քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին».
4. ՛՛Տեղական ինքնակառավարման մասին ՛՛ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի (Համայնքի ղեկավարի գործունեությունը
քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում)
համաձայն՝՛՛Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր
իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում՛՛:
Այսպիսով, որքան էլ գազի ջերմատվության ու սպառման, սպառողների առջև՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված վերոնշյալ հարցերի պարզաբանումը, աղաղակող և մտահոգիչ խնդիրների լուծումը դուրս է Երևանի ավագանու և քաղաքապետի իրավասություններից, այդուհանդերձ, դրանք շոշափում են Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված ենք մենք՝ ավագանու անդամ, թե քաղաքապետ: Վերոգրյալի հիման վրա արծարծվող խնդրո
1. Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել ՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,
2. Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝ բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,
3. Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել
դատարանում՝ ընդդեմ ՛ Գազպրոմ-Հայաստան՛՛ ընկերության,
4. Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին:
՛՛Բարև Երևան՛՛ խմբակցությունը կոչ է անում Երևանի ավագանու ՛՛Հայաստանի հանրապետական կուսակցություն՛՛և ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛խմբակցություններին միասին մշակել մեր համաքաղաքացիների առջև՛՛Գազպրոմ-Հայաստան՛՛ընկերության պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու և երևանցիներին հնարավոր դրամաշորթությունից պաշտպանելու պահանջով ՀՀ կառավարությանն ուղղված Երևանի ավագանու ուղերձի և հայտարարության նախագիծ, որն կընդունվի ավագանու մոտակա նիստում:
Հարգանքներով՝ ՛՛Բարև Երևան՛՛
խմբակցության անունից
Անահիտ Բախշյան