02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին

 

 

 

 

 

 

 

Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հայության անվտանգության եւ հիմնարար իրավունքների  վերաբերյալՔեսապի բռնազավթման ու Քեսապի հայության բռնագաղթի կապակցությամբ

Ակնհայտ է, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցող ռազմաքաղաքական լարվածության նոր ալիքը միանգամայն իրական անվտանգության սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Քեսապում, ապրող հայության համար: Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ.

 

Յուրաքանչյուր ազգ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի:

 

Ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի նաեւ հայությունը՝ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, ով, իդեպ, այդ իրավունքը վաստակել է քաղաքակրթական հարուստ անցյալով, ստեղծագործ ներկայով եւ ապագայի նկատմամբ լուսավոր հավատով:

 

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայությունը, տարածաշրջանում վերահաստատվել է1894-1923 թթ-ին՝ թուրքական երեք կառավարությունների կողմից, իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի ծրագրվածհանցագործ քաղաքականության հետեւանքով, որը 1915 թվականի մայիսի 24ին դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան՝դա որակելով, որպես ՛՛հանցագործություն մարդկայնության դեմ՛՛:

 

Նշենք, որ 1920 թվականի հունվարի 19- հայութեան ին  պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեցհետեւյալ որոշումը.

 

ա) Հայկական պետութեան կառավարությունը ՛՛դե ֆակտո ՛՛ ճանաչվում է, որպես կառավարություն:

 

բ) Այս ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների հարցը:

 

Նշենք, որ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվեց կոնֆերանսին՝ տեղեկացնելու ՛՛Խաղաղության պայմաններին՛՛: Դաշնակից ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: ՛՛Խաղաղության Պայմանների՛՛ նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստան պետությունը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչված է նաեւ ՛՛դե յուրե՛՛:

 

Նշենք, որ Միջազգային ընկերակցության կողմից՝ 1920 ական  թվականներին, ճանաչվել եւ հաստատվել են հայության իրավունքները Բնօրրա Հայրենիքի նկատմամբ, բայց չեն իրականացվել: 

Դա այդ ժամանակաշրջանում գործող Միջազգային ընկերակցության մեծ բացթողումն էր, որըհնարավոր է թելադրված էր նեղ շահադիտական ռազմա-քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով: Սակայն նույն սխալը, նույն հետեւանքներով աններելիէ կրկնել այսօր, տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների համար պատմական այս բարդ ժամանակահատվածում, նկատի առնելով այնհանգամանքը, որ կայուն խաղաղություն եւ խաղաղ համագործակցություն հաստատելու համար անհրաժեշտ է կյանքի կոչել եւ վերջնականապեսհանգուցալուծել տարածաշըրջանում առկա մի շարք բարդ խնդիրներ, այդ թվում՝ Հայկական Հարցը: 

 

Հետեւաբար, Արտերկրի հայության, մասնավորապես Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի հայության՝հիմնախնդիրները լուծելու համար առաջարկում ենք.

 

կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայության Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունքը՝ դրանից բխող իրավական քաղաքական բոլոր պարտավորություններով եւ իրավունքներով հանդերձ, այդ թվում՝ անկախ պետության հաստատման, հաշվի առնելով ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22 ին կայացրած րավարար վճիռը եւ այդ վճռով Հայաստանին հատկացված տարածքը, որըբռնազավթված է առ այսօր:

 

կյանքի կոչել եւ իրականացնել Կիլիկիային անհապաղ անկախություն շնորհելու իրավական – քաղաքական դրույթը, հաշվի առնելով՝ 1920 թ.օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախության մասին հռչակագիրը եւ ՄԱԿ-ի 1968 թ. ՛՛Գաղութային երկրներին անհապաղ անկախություն շնորհելումասին՛՛  կոնվենցիան:

 

կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տարածքի ապառազմականացումը, հաշվի առնելով՝2011 թվականին մարտի 29ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Որոշումը ՛Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի՝ մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին՛՛հայտարարությունը,եւ 2011 թվականի սեպտեմբերի 14ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, որտեղ առաջարկվում էր կյանքի կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը եւԱրեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության չեզոքության որոշման հիման վրա՝ապառազմականացնել Կիլիկյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքը:

 

 

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ`

 

Արմենակ Աբրահամյան

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ