07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր կլսեք

՛՛Այսօր արձագանքը կլսեք՛՛,- ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի երեկվա ելույթի առնչությամբ Henaran.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, նախարարը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը՝ ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը.

՛՛Կցանկանայի անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից հնչեցված մի քանի գնահատականներին, մասնավորպես այն, թե որոշակի ագահ, մասնավոր անձինք՝ 6-8 մլն դոլար փող են աշխատում՝ շնորհիվ այն խաղի կանոնների, որոնք դուք եք առաջարկել: Ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը և այդ չափանիշներին վերաբերվող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերվում է Երևանում գործող մեկ կազինոյին, որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում՛՛,-ասել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Միքայել Մելքումյանը հարցնում է. ՛՛Իսկ ինչո՞ւ չեն հարցնում Պետական տուրքն ինչքան է աճել, այսինքն՝ եթե մեր բոլոր խաղատներց հավաքվում էր իքս դրամ, դրանից ավելի գումար է դրված հիմա: Բացի այդ, օրենքը նոր չի որոշվել, օրենքի պահանջն այն է, որ քառասուն միլիարդ դրամից ավելի ներդրումների դեպքում միայն կարողանան կազինո բացել, դա  ընդունվել է երեք տարի առաջ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ