08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր

ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ: Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 […]

Համանախագահներն ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, ովքեր ներկայումս գտնվում են Երեւանում, հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումից հետո Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը ասել է, որ իրենք Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցը: Նախօրեին էլ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել էր, որ իրենք ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում, հատկապես, […]

Շաբոյանի հորդորը պատգամավորներին

Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի վերաբերյալ քննադատություններից հետո հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Պատասխանելով Համաշխարհային բանկի զեկույցի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, Շաբոյանն ասաց. ՛՛Խոսքը վերաբերում է զեկույցին, որը Համաշխարհային բանկը անցած տարվա վերջին հրապարակեց, այն վերցրել է Տնտեսության մի քանի ոլորտներ՝ տարբերակել ըստ կենտրոնացվածության աստիճանի և վերցրել մի քանի ոլորտներ, որտեղ կենտրոնացվածությունը բարձր է […]

Շանթի որդուն հրահրել է ռազմագիտության ուսուցիչը՝ անպատվելով մերօրյա ազատամարտիկներին

Ըստ ոստիկանության հաղորդագրության, փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 57-ամյա Հրաչյա Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք: Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարում իրենց իրական առաքելությունը. բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ/վիդեո/

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ԱԳՆ շենքի դիմաց բողոքի իրենց ձայնը բարձրացրին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական շարժման անդամները: Մասնակիցները ակցիան իրականացրին  STOP-ի պաստառներով: Նրանք պահանջում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից  կարգավորել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակը: ”Պահանջում ենք, որ կատարեն իրենց վրա դրված […]

Նույնն է, թե բժիշկը քաղցքեղի բուժման համար առաջարկի Парацетамол

ՏՄՊՊՀ զեկույցի վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ազգային հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք ՛՛յուրացնում են պետական իշխանությունը և օգտագործում ապօրինի արտոնությունների հաստատման, մրցակցության ոչնչացման, և գերշահույթներ ստանալու միջոցով ժողովրդի հարստահարման համար՛՛: Զուրաբյանը նշեց, որ մի քանի ՛՛մակաբույծ օլիգարխներ՛՛ մենաշնորհում են լայն սպառման շուկաները, դուրս են մղում […]

Սոչիում Պուտինը մտել է ընձառյուծների վանդակ/վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սոչի, որտեղ մի քանի օրից կմեկնարկեն ձմեռային Օլիմպիական խաղերը: Նա ՄՕԿ-ի անդամների հետ այցելել է մարզական օբյեկտներ, ծանոթացել կատարված աշխատանքի հետ: Պուտինն իր ”Նիվայով” բարձրացել է լեռնային բնակավայր, որտեղ գործում է ընձառյուծների բազմացման կենտրոն: Ռուսաստանի նախագահը մտել է ընձայուծների վանդակ և ”ընկերացել” կենդանու հետ: Նրա այցից հետո ընձառյուծը հարձակվել […]

Ամենաշատ թանկացել են ձուն, կանաչեղենն ու մրգեղենը

2012-ի համեմատ 2013-ին հանրապետությունում արձանագրվել է 5.6 տոկոս գնաճ, ինչի պատճառը հիմնականում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` 2013-ին 2012-ի համեմատ թանկացել են բրինձը, ձավարեղենը, ձկնամթերքը, միրգն ու բանջարեղենը, հացամթերքը, ձուն, […]

Համանախագահների խնդիրը՝ պատերազմը կանխելն է

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձավ սկսված տարվա քաղաքական զարգացումներին: Նա նկատեց, որ ներքին քաղաքական դաշտում տարին սկսել բավականին լարված և լուրջ բռնկումներ են ակնկալվում: ” Ամբողջ հունվար ամիսը անցավ առաջին նախագահ` Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի քննարկումներով, որը իհարկե բավականին ակտիվ էր և մեկնաբանությունների կարիք էր զգում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված