17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շաբոյանի հորդորը պատգամավորներին

Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի վերաբերյալ քննադատություններից հետո հանդես եկավ ամփոփիչ ելույթով:

Պատասխանելով Համաշխարհային բանկի զեկույցի վերաբերյալ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, Շաբոյանն ասաց. ՛՛Խոսքը վերաբերում է զեկույցին, որը Համաշխարհային բանկը անցած տարվա վերջին հրապարակեց, այն վերցրել է Տնտեսության մի քանի ոլորտներ՝ տարբերակել ըստ կենտրոնացվածության աստիճանի և վերցրել մի քանի ոլորտներ, որտեղ կենտրոնացվածությունը բարձր է և դրա արդունքում եզրահանգել, որ բարձր արդյունավետություն ունեցող ոլորտների կշիռը ՀՆԱ-ով մեծ է. իրենք վերցրել են էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ, սրանք այն ոլորտներն են, որտեղ կան բնական մենաշնորհներ, այսինքն՝ պետությունը մեկ ընկերության է տվել իրավասություններ գործունեություն իրականացնելու և բնականաբար շատ տնտեսվարողներ չեն կարող այս ոլորտներում գործունեություն իրականացնել, քանի որ լիցենզիաներ են պահանջվում՛՛,-բացատրեց նա:

  Ըստ Շաբոյանի՝ Համաշխարհային բանկի իրականացրած գնային համեմատությունները այնքան էլ օբյեկտիվ չեն. ՛՛Մի օրինակ ներկայացնեմ, որպեսզի ինքներդ համոզվեք. այս զեկույցի 4.10 կետում որպես մրցակցության խոչընդոտ մեր երկրում նշվում է պետական ռեստորանների և հյուրանոցների առկայությունը. այս զեկույցը գնահատում ենք ոչ պրոֆեսիոնալ՛՛,-ասաց նա:

Շաբոյանի խոսքով՝ Երևանի քաղաքային տրանսպորտի սակագինը կարգավորվում է քաղաքապետարանի կողմից, ուստի ՏՄՊՊՀ-ի իրավասություններից դուրս է գտնվում է այս խնդիրը: Ինչ վերաբերում է պատգամավորների այն դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ն չի պայքարում ՀՀ-ի մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների դեմ, Շաբոյանը նշեց, որ ողջ աշխարհում տնտեսական մրցակցության օրենքներով չի նախատեսվում պայքարել խոշոր ընկերությունների դեմ. ՛՛Պաշտոնապես հայտարարում եմ՝ խոշոր ընկերությունների դեմ ոչ մի երկրի մրցակցության պաշտպանության մարմին չի պայքարում, դա ինքնապտակ չէ, մենք պայքարում ենք խորոշ ընկերությունների չարաշահումների դեմ՛՛,-ասաց Շաբոյանը՝ դիմելով պատգամավորների, որ տարին մեկ անգամ այս մասին խոսելու փոխարեն լավ կլիներ, որ տարվա մեջ գոնե մեկ խնդիր ներկայացնեին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ