20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարում իրենց իրական առաքելությունը. բողոքի ակցիա ԱԳՆ-ի մոտ/վիդեո/

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ԱԳՆ շենքի դիմաց բողոքի իրենց ձայնը բարձրացրին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական շարժման անդամները:

Մասնակիցները ակցիան իրականացրին  STOP-ի պաստառներով: Նրանք պահանջում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից  կարգավորել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակը:

”Պահանջում ենք, որ կատարեն իրենց վրա դրված առաքելությունը: Իրենց իրական առաքելությունը խաղաղության գործընթացի պահպանումն է, բայց իրենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունների մեջ անընդհատ հավասարության նշան դնելով նպաստում են ադրբեջանցիների կողմից արվող ռազմատենչ հայտարարություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ