03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նույնն է, թե բժիշկը քաղցքեղի բուժման համար առաջարկի Парацетамол

ՏՄՊՊՀ զեկույցի վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ազգային հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք ՛՛յուրացնում են պետական իշխանությունը և օգտագործում ապօրինի արտոնությունների հաստատման, մրցակցության ոչնչացման, և գերշահույթներ ստանալու միջոցով ժողովրդի հարստահարման համար՛՛:

Զուրաբյանը նշեց, որ մի քանի ՛՛մակաբույծ օլիգարխներ՛՛ մենաշնորհում են լայն սպառման շուկաները, դուրս են մղում գործարար նախաձեռնող խավը, ՛՛հլու-հնազանդ՛՛ կառավարության ու Կենտրոնական բանկի միջոցով արհեստականորեն արժևորում են տարադրամը ու բարձրացնում լան սպառման ապրանքների գները:

Զուրաբյանն անդրադարձավ նաև Համաշխարհային բանկի զեկույցին, որում նշված է, որ մենաշհնորհների պատճառով պարենային գները Հայաստանում 17 տոկոսով բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում: ՛՛Հայաստանի ախտորոշումը հենց սա է՝ Հայաստանը մեռնում է մակաբույծ մենաշհնորհային քաղցքեղից: Այն ինչ առաջարկում է ՏՄՊՊՀ-ը, նույնն է, որ բժիշկը քաղցքեղի բուժման համար առաջարկի Парацетамол: Հանձնաժողովը փորձում է բոլորիս խաբել ՀՀ տնտեսության մրցակցայնության ախտորոշման հարցում՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ