08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Բռնցքամարտիկը մահացել է նոկաուտի ենթարկվելուց հետո

Մեքսիկացի բռնցքամարտիկ Օսկար Գոնսալեսն իր հայրենակից Խեսուս Գալիսիեի հետ մենամարտից քիչ հետո մահացել է: Գալիսիեն նոկուտի էր ենթարկել Գոնսալեսին 10-րդ ռաունդում: Մենամրտը տեղի է ունեցել շաբաթ օրը Մեխիկոյում: Վիճարկվում էր WBC Silver գոտին: Բռնցքամարտիկը մենամարտի ժամանակ ընկել է գետին, որից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են: Պարզ է դարձել, որ նրա մոտ արձանագրվել է ուղեղի մահ: […]

Հանցագործները հարձակվել են հիվանդանոցի վրա /վիդեո/

Ռիո-դե-Ժանեյրոյում զինված հանցագործները հարձակվել են հիվանդանոցի վրա ու թալանել բժիշկներին եւ հիվանդներին, տեղեկացնում է BBC-ն: Զոհերի կամ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն որերորդ զինված հարձակումն է, ինչը մտահոգության տեղի է տվել թե երկրի իշխանություններին, թե միջազգային հանրությանը, քանի որ այստեղ շատ շուտով տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Պահանջում են պարզել դեպքի մանրամասները

Քաղբանտարկյալ, Հայաստանի լիարժեք անկախության գաղափարի ջատագով Շանթ Հարությունյանի որդուն` անչափահաս Շահեն Հարությունյանին իր հայացքների համար ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանի կողմից վիրավորանք հասցնելու, հալածանքի և ծեծի ենթարկելու փաստերի վերաբերյալ մամուլում ու սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը խիստ մտահոգիչ է ինչպես քրեաիրավական, այնպես էլ ազգային արժանապատվության առումներով: Առայժմ ձեռնպահ մնալով երևույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը […]

Ի՞նչ է այրվում Ազգային ժողովում

Ազգային ժողովում արդեն մոտ մեկ ժամ է՝ այրվածի հոտ է ընկել: Միջանցքներում օդը ծանրացել է, և տհաճ է շնչելը: Բոլորը արագ-արագ քայլում են միջանցքներում ու անցնում իրենց աշխատասենյակներ: Հետաքրքրվեցինք, թե ինչ է կատարվել, և անվտանագության աշխատակիցները պատասխանեցին, թե որքանով տեղյակ են, սիգարետ են առանց անջատելու աղբարկղը գցել, ինչի հետեւանքով թուղթ է այրվել։

Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում կվերականգնվեն 35 հետկար անտառածածկ տարածքներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները: Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար […]

ՀԱԿ-ն այլեւս լուրջ անելիք չունի. Շարմազանով /վիդեո/

Henaran.am-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: –Պարոն Շարմազանով, խորհրդարանական հայտնի ուժերը շարունակում են քննարկել գազային պայմանագիրը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները նույնիսկ հայտարարել են, որ եթե իշխանությունը չզիջի, նրանք դուրս են գալու հրապարակ՝ միտինգային պայքարի:  -Նախ, ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ուլտիմատումներին, ապա կարծում եմ, որ մի քիչ շատ են ոգեւորվում: Եվ կարծում […]

ԲՀԿ պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալաի հրաժարականի հրապարակումից հետո երեք օրվա ընթացքում նա հետ չի վերցնում դիմումը, ապա հրաժարականը համարվում է […]

Նկատողություններ

Ազգային ժողովում ՛՛գազային պայմանագրերի՛՛ կնքման հետ կապված հարցերը քննարկելուն միտված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին դեմ քվեարկելուց հետո պատգամավորներն աղմկում էին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին՝ ասաց. ՛՛Ձեզ մեկ-մեկ ենք տեսնում, գալիս եք ու խանգարում՛՛: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին էլ Աբրահամյանը նկատողություն արեց. ՛՛Կարող եք ձեր աշխատասենյակում խոսել: Մանկապարտեզ չի […]

Գնացքն ու երթուղայինը բախվել են. կա 13 զոհ /ֆոտո/

Ուկրաինայում այսօր երթուղայինը բախվել է գնացքին, ինչի արդյունքում 13 հոգի մահացել է, 7-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Երթուղայինում գտնվող անձանցից չի տուժել միայն վարորդը: Ինչպես հայտնի է դարձել, երթուղայինի վարորդը, չկանգնելով կարմիր լույսի տակ, առաջ է գնացել ու բախվել գնացքին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված