08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Բրազիլիայում 6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության

Բրազիլիայում խոշոր վթարի արդյունքում երկրի 11 նահանգներում 6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, տեղեկացնում է РИА Новости-ն: Վթարի պատճառը կարճ միացումն է եղել: Հարկ է նշել, որ Բրազիլիան շուտով ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Տղամարդկությունից խոսում են կանանց կողմից ղեկավարվողները. Կարեն Ավագյանը՝ երիտբհկականներին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԲՀԿ երիտպատգամավորներին: Հիշեցնենք, երեկ Կարեն Ավագյանի հայտարարությունից հետո իրենց ելույթները վերջինիս նվիրեցին ԲՀԿ-ականներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանն ի դեպ, ասել էր, ՛՛թող բարի լինի տղամարդկություն ունենա, լսի պատասխանը, այլ ոչ թե հեռանա՛՛:  “ Երեկ որոշ պատգամավորներ փորձել են խոսել տղամարդկությունից, այն պարագայում, […]

Սաստիկ բուք է եւ մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով […]

Սառը ջուր խմեք՝ հրաժարականների հա՞րց /վիդեո/

Henaran.am-ը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ զրույցում փորձեց պարզել, արդյոք հավաստի են մամուլի այն հրապարակումները, որ ՀՀԿ-ն քննարկել է վարչապետի եւ կառավարության հրաժարականի հարցը: “Նախ պետք է նշեմ, որ կառավարության, վարչապետի նշանակման հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Ընտրությունները տեղի են ունեցել եւ՛ 2012-ի մայիսին,  եւ՛ 2013 թվականի փետրվարին: Երկու անգամ էլ հաջողության […]

Կենտրոնում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքների հետ կապված, փետրվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, […]

Համանախագահները կժամանեն Երեւան

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը կժամանեն Երեւան, ակնկալվում է նրանց բանակցությունը Հայաստանի ղեկավարների հետ։  Նախօրեին նրանք Բաքվում էին, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Խիստ է լինելու

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, […]

Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական ”Պրիբրամում”

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում Չեխիայի ”Պրիբրամ” ակումբում: Այդ մասին տեղեկացնում է չեխական ակումբի պաշտոնական կայքը: Մինչ այդ Հայրապետյանը փորձաշրջան էր անցնում Ղազախստանի ”Ակտոբե” և ”Իրտիշ” ակումբներում: Երեկ Լեւոն Հայրապետյանը մասնակցել է ”Պոդբեսկիջյեի” դեմ խաղին: Նա փոխարինվել է 60-րդ րոպեին:

ՀՐԱՏԱՊ. Ոստիկանության գնդապետն ադրբեջանական հատուկ ծառայությունների համար է աշխատել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի