08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Պահանջում են պարզել դեպքի մանրամասները

Քաղբանտարկյալ, Հայաստանի լիարժեք անկախության գաղափարի ջատագով Շանթ Հարությունյանի որդուն` անչափահաս Շահեն Հարությունյանին իր հայացքների համար ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանի կողմից վիրավորանք հասցնելու, հալածանքի և ծեծի ենթարկելու փաստերի վերաբերյալ մամուլում ու սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը խիստ մտահոգիչ է ինչպես քրեաիրավական, այնպես էլ ազգային արժանապատվության առումներով:

Առայժմ ձեռնպահ մնալով երևույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը վրդովմունքն է հայտնում դպրոցում, այն էլ` սպայական կոչում ունեցող ռազմագիտության ուսուցչի կողմից Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի վերաբերյալ մերժողական, ազգային արժանապատվությունը վիրավորող տեսակետների տարածման առթիվ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջում է պարզել դեպքի մանրամասները և վերը նշված փաստերը հաստատվելու պարագայում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապազգային, անմարդկային ու հակամանկավարժական վարք դրսևորած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը հետամուտ է լինելու նշված դեպքի հանգամանքների պարզման գործին և անհրաժեշտության դեպքում այդ նպատակով իրականացնելու է հասարակական հետաքննություն:

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ