16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ամենաշատ թանկացել են ձուն, կանաչեղենն ու մրգեղենը

2012-ի համեմատ 2013-ին հանրապետությունում արձանագրվել է 5.6 տոկոս գնաճ, ինչի պատճառը հիմնականում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա` 2013-ին 2012-ի համեմատ թանկացել են բրինձը, ձավարեղենը, ձկնամթերքը, միրգն ու բանջարեղենը, հացամթերքը, ձուն, ոգելից խմիչքները, ծխախոտը: Ամենաշատ թանկացել են ձուն, կանաչեղենն ու մրգեղենը:

Գ. Մարտիրոսյանի խոսքով` կանաչին թանկացել է 41, 6 տոկոսով, իսկ մրգերից ամենից շատ խնձորի գինն է բարձրացել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ