20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Համանախագահների խնդիրը՝ պատերազմը կանխելն է

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձավ սկսված տարվա քաղաքական զարգացումներին: Նա նկատեց, որ ներքին քաղաքական դաշտում տարին սկսել բավականին լարված և լուրջ բռնկումներ են ակնկալվում: ” Ամբողջ հունվար ամիսը անցավ առաջին նախագահ` Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի քննարկումներով, որը իհարկե բավականին ակտիվ էր և մեկնաբանությունների կարիք էր զգում: Սակայն սա հունվար ամսվա երկրորդ կարևոր իրադարձություններից մեկն էր, իսկ առաջին կարևորը պարտադիր կուտակային կենսաթոշակին վերաբերվող չորս կուսակցությունների միասնական պայքարն էր: Սա առաջին անգամն էր , որ ԲՀԿ-ը Ազատության հրապարակում միացավ ընդդիմությանը”,-փաստեց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց նաև, որ մեկնարկել է ԱԺ առաջին նստաշրջանը և հենց սկզբից գազային հարցը դարձել է քաղաքական լուրջ քննարկումների թեմա: Անդրադառնալով արտաքին քաղաքական կյանքին Սուրենյանցը ասաց.” Շատ մտահոգիչ իրավիճակ կա հայ-ադրբեջանական սահմանին, երկուստեք հաղորդվում է, որ կա երկուական զոհեր, դա արդեն իսկ խոսում է լուրջ հակամարտության մասին”:

Սուրենյանցի դիտարկմամբ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում է ըստ էության փակուղում և հիմա համանախագահների խնդիրն է` պատերազմը կանխելը: Ամենակարևոր իրադարձությունների շարքում Սուրենյանցը առանձնացրեց Մաքսային միության ճանապարհային քարտեզի հրապարակման փաստը.” Սա նույնպես կարևոր իրադարձություն է` այն ցույց է տալիս, որ Մաքսային միությանը միանալու քայլերը լրջագույնս սահմանափակում են Հայաստանի ինքնուրույնությունը”,- հավելեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ